4-րդ հանրապետության 1-ին նախագահն եմ.Արմեն Սարգսյանը վիրավորված չէ

Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասացինք, որ թեև նախագահի մեր թեկնածուն դե յուրե թեկնածու չէ, բայց մեր պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է,  ամփոփելով ՀՀԿ նախագահի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, թե արդյոք իր մոտեցումներով Արմեն Սարգսյանը տարբերվում է գործող իշխանության ներկայացուցիչներից, Փաշինյանն ասաց. «Եթե Արմեն Սարգսյանը Հանրապետականի թեկնածուն լինի, պետք է ՀՀԿ նախագահի թեկնածուն էլ լինի ու այդպսիով ինքն իշխանության թիմի մեջ է, սահմանադրական նոր գործառույթներով, որի վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ չինել չեզոք և անաչառ: Արեմն Սարգսյանը, եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածուն, նշանակում է ինքը համաձայնվում է լինել այդ դերակատարման մեջ: Դրանով ամեն ինչ ասված է»: Լրագրողները հարցեր են ուղղել նաև ՀՀԿ-ից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Դուք չե՞ք վիրավորվի, եթե նախագահ դառնաք եւ Բաղրամյան 26-ում չնստեք,հարցրեցին լրագրողները: «Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»,- ասաց  Արմեն Սարգսյանը: Այնուհետ անդրադառնալով ԵԼՔ խմբակցության հետ հանդիպմանը, եւ պատասխանելով լրագրողների հարցերին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողներից շնորհակալություն հայտնեց բարձրացրած հարցերի համար, մասնավորապես՝ կապված Ամուլսարի հետ իր առնչությանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած խնդիրների մասին, նշեց, որ եթե նախագահի հետ հանդիպումն ունենալուց հետո համաձայնեց առաջադրվել, շատ կարևոր է, որ հասարակությունը նաև ճիշտ պատկերացում ունենա իր ապագա բարձրաստիճան պաշտոնյայի մասին:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am