Սկանդալ և նոր մանրամասներ. Հաղորդավարուհին ԱՄՆ ապօրինի ներգաղթի համար ՀՀ քաղաքացիներից պահանջել է 3000-ից 15000 դոլար

Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ու ևս երկու հայ ԱՄՆ-ում մեղադրվել են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության համար: Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության հրապարակած մեղադրական եզրակացության՝ մեղադրվող հայերից Ստելլա Բոյաջյանը Նյու Յորքում ստեղծել և ղեկավարել է «Apple Music Awards Foundation» հիմնադրամը: Օգտագործելով այն ու կապերը հայկական և ամերիկյան երաժշտական ինդուստրիայում, մեղադրյալներն օգնել են ՀՀ քաղաքացիներին ապօրինաբար մուտք գործել Միացյալ Նահանգներ: Նշելով, որ կարող են օգնել մուտք գործել ԱՄՆ, յուրաքանչյուր նման «գործարքի» համար վերջիններս ՀՀ քաղաքացիներից պահանջել են 3 000-ից 15 000 ԱՄՆ դոլար: Այնուհետև նրանք Հայաստանում ձեռք էին բերում կեղծ վկայագրեր, կազմակերպում ազգային տարազով լուսանկարահանումներ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե մուտքի արտոնագիր ստացողները հայ ազգային մշակույթի ներկայացուցիչներ են: Հաջորդիվ Բոյաջյանը և մյուս մեղադրվողները սովորեցնում էին ԱՄՆ ներգաղթել ցանկացողներին, թե ինչպես պետք է անցնեն մուտքի արտոնագիր ստանալու համար հարցազրույցը, ինչպես նաև բոլոր թղթերին կցում լուսանկարներն ու արտիստ լինելու վերաբերյալ մյուս կեղծ ապացույցները: Նշենք, որ նրանց օգնությամբ ԱՄՆ մուտք գործածների մեծ մասը չի լքել երկիրը արտոնագրի ժամկետի ավարտից հետո և շարունակել է Միացյալ Նահանգներում մնալ ապօրինի: «Խարդախություն կատարող անձիք, ովքեր անտեսում են մեր ներգաղթային քաղաքականությությունը, սպառնում են մեր հասարակության ու ազգային անվտանգությանը», - դեպքի վերաբերյալ ասել է ԱՄՆ դատախազության ներկայացուցիչ Ջոն Քրոնանը: «Արդարադատության նախարարությունը չի հանդուրժելու մեր ներգաղթային քաղաքականության հետ կապված այնպիսի չարաշահումներ, որոնք կան տվյալ դեպքի մեղադրական եզրակացության մեջ: Մենք արմատախիլ ենք անելու արտոնագրերի հետ կապված խարդախության մեխանիզմներն ու պատասխանատվության ենք ենթարկելու մեղավորներին», - ավելացրել է նա: Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև գործով փաստաբաններից Դոնահյուն: «Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրվող խումբը ԱՄՆ մուտք գործել ցանկացող օտարերկրացիներին հագցրել է ավանդական պարային կոստյումներ, տրամադրել կեղծ համերգների վերաբերյալ բուկլետներ, որպեսզի դրանով խաբեն կառավարական ծրագիրը, որը թույլ է տալիս արտասահմանցիներին ժամանակավոր մուտք գործել ԱՄՆ` արտիստական խմբերի կազմում», - ասել է նա: Նշենք, որ ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքի, Բոյաջյանն ու Աթոյանը ձերբակալված են:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am