«2018 թվականը նոր իրավիճակ է մեր պետության համար». Արմեն Սարգսյան

Հանրային խորհուրդը փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Սարգսյանին խորհրդի հետ հանդիպումը նախաձեռնելու համար և ներկայացրել նախ կառույցի գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խորհուրդների դերը, ինչպես նաև այն ոլորտները, որոնք Հանրային խորհրդի գործունեության համար եղել ու մնում են առանցքային՝ կրթություն և գիտություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն: Անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանն ու ընտրվելու դեպքում նրա դերակատարությանը՝ Մանուկյանը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի երկրում դրական և վստահության մթնոլորտ ձևավորել. «Եթե չկա համապատասխան մթնոլորտ, մարդկանց ստեղծագործական ուժերը չեն արթնանում: Այդ առումով Ձեր անելիքը կարևոր է»,- նշել է Մանուկյանը: Խորհրդի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը, ունենալով կապեր ու հեղինակություն արտաքին աշխարհում և Սփյուռքում, կարող է նպաստել համահայկական կառույցների ձևավորմանն ու հայության ներուժը համախմբելու գործին: «Այսօրվա աշխարհում ուժեղ լինելու կարևոր պայման է համաշխարհային ազգ լինելը, ինչը պայմանավորված է ոչ միան աշխարհում սփռված լինելու հանգագանքով, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ներդրումով և հավակնություններով»,-ասել է Մանուկյանը: Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական համակարգի ներդրումը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Անդրադառնալով ՀՀ նախագահի դերին ու լիազորություններին՝ նա ընդգծել է, որ դրանք շատ մեծ են, և եթե ճիշտ օգտագործվեն, ապա կներդրվեն ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: «2018 թվականը նոր իրավիճակ է մեր պետության համար, որը նոր հնարավորություններ է բացում մեր առջև: 21-րդ դարը ողջ աշխարհում լինելու է նոր տեխնոլոգիաների դարաշրջան, և մենք ունենք այն բնական ռեսուրսը, որն անհրաժետ է»,-ասել է Սարգսյանը: Հանրային խորհրդրի անդամները լսել են ամենատարբեր հարցերի շուրջ Արմեն Սարգսյանի տեսակետները՝ սկսած Հայաստանի դիվանագիտական կորպուսի, երկրի արդյունավետ կառավարման և ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության, քաղաքական պայքարի, ընտրական գործընթացների խնդիրներից, վերջացրած որակյալ կրթություն ստանալու, տնտեսական, բնապահպանական, սահմանադրականության բարձրացման, մտավորականության դերի գնահատման և այլ խնդիրներով: Արմեն Սարգսյանը, կարևորելով Հանրային խորհրդի դերը և անդրադառնալով բարձրացված հարցերից յուրաքանչյուրին, հույս է հայտնել, որ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում խորհրդի հետ արդյունավետ կհամագործակցի:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am