Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

«Ադրբեջանն իր պահվածքով ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի: Շատ դժվար է բանակցել մի կողմի հետ, ով համանախագահների հետ համակարծիք է և հայտարարություն է տարածում, բայց նրա իշխանության կրողը հանդես է գալիս մի հայտարարությամբ, որը ոչ ավել, ոչ պակաս հոխորտանք է հարևան երկրի նկատմամբ:Խնդիրը Ադրբեջանի մեջ է, ով շարունակում է իր ոչ կառուցողական հայտարարութունների շարքը»,- երեկ ՀՀԿ  ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Ադրբեջանի վարքագծին: Նշենք, որ երեկ  շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել: Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանը գրավելու մասին: Սա անհեթեթություն ու զառանցանք է,ասաց  Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ  հայտարարել էր, որ իր երկրի ռազմավարական նպատակներից է «Երևանի և Զանգեզուրի վերադարձը»: «Անթույլատրելի է, երբ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ հարևան երկրի նկատմամբ տարածքներ վերցնելու մասին է խոսում: Ի դեմս Ադրբեջանի սուլթանի գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Ադոլֆ Հիտլերը ժամանակին նման հայտարարություններ էր անում Սուդեթական մարզի, Լեհաստանի, ԽՍՀՄ և այլ երկրների նկատմամբ»,- նշեց Շարմազանովը: Նրա խոսքով՝ քիչ թե շատ պատմությունից տեղյակ մարդու մոտ նման հայտարարությունները լայն ժպիտ են առաջացնում: «Ադրբեջանի պետությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել, ինչ պատմական տարածքների մասին է խոսքը: Ցիցերոնը հետաքրքիր արտահայտություններ էր անում դատարկախոսների մասին՝ ասում էր.«Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում»: Դա կիրառելի է նաև նրա նկատմամբ: Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են հնչում»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am