Կարեւոր չէ, թե ով կների, կարեւոր է՝ ում են ներում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում դատապարտյալներին ներում շնորհելու՝ «Ներման մասին» նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնում, թե ինչու է ներման իրավունքը նախագահից վերցվում եւ տրվում վարչապետին: Պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը զարմացած էր, թե ինչու է ներում շնորհելու իրավունքը, որը, ըստ էության, մարդասիրական քայլ է, վերցվում նախագահից։ Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով էլ, եթե ներելու իրավունքից էլ են զրկում նախագահին, գուցե նախագահի ինստիտուտը իսպառ հանեին Սահմանադրությունից, նրա իմաստը ո՞րն է: Ըստ Մարուքյանի՝ նախագահի ինստիտուտը համալիր նսեմացման են տանում: Բացի այդ, Մարուքյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ ներման հրամանագրերը դառնան հրապարակային։ Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը զարմանում է, որ պատգամավորները մի քանի օր է Ազգային ժողովում քննարկում են, թե ում պետք է վերապահվի ներման իրավունք շնորհելը։ «Այդ ներման ինստիտուտը այնքան ստվերային, աղավաղված, անհասկանալի եւ գործողության մեջ այնքան արատավորված ու վարկաբեկված է, որ հիմա մարդկանց գերակշռող մեծամասնության, փաստաբանների ու իրավապաշտպանների համար ոչ մի տարբերություն չկա, թե այդ անվերահսկելի լծակը նախագահի ձեռքում կհայտնվի, վարչապետի ձեռքում, թե մեկ ուրիշի»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս, առանց այդ էլ չգիտեր, չէր հասկանում՝ ինչ չափանիշներով էր ներումները շնորհվում, երբ են շնորհվում, ում է մինչեւ հիմա շնորհվել ներում։ «Ամբողջությամբ ստվերի մեջ է այդ ինստիտուտը, կամայականությունների դաշտում, անվերահսկելի, կոռուպցիոն ռիսկերով հարուստ ոլորտ է։ Իմ կարծիքով՝ հիմա, բացի այս երկու ինստիտուտներից՝ նախագահի եւ վարչապետի, ովքեր հիմա փորձելու են քաշքշել իրարից այդ լծակը, մնացած ոչ մեկին այլեւս չի հետաքրքրում, թե ով է ներում շնորհողը այդ երկուսից»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ հիմա ում է հետաքրքիր, թե Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն, ով որ սպանության համար դատապարտվել էր եւ 5 տարի հետո, անհասկանալի պատճառներով ներում ստացավ. նրան ով ներում շնորհեց՝ վարչապե՞տը, թե՞ հանրապետության նախագահը։

«Մարդկանց միայն հետաքրքրում է, թե ինչու ներեցին, ինչու հատկապես նրան ներեցին։ Առավել կարեւոր է ինստիտուտի գործունեությունը, ներման չափանիշները, ներման ենթակա անձանց ցուցակը հրապարակային դարձնելը։ Հակառակ դեպքում, ներկայիս վեճը այդ անհասկանալի, կոռուպցիայով հարուստ ոլորտը իրարից խլելու գործընթաց է գնում, որտեղ ոչ ինձ, ոչ ձեր, ոչ էլ հանրապետության 3 միլիոն բնակչությունից 2 միլիոն 990 հազարին հետաքրքրող ոչ մի բան չկա»,- ընդգծեց Ալումյանը՝ հավելելով. «Ներում ստացած անձանց մասնավոր օրինակներ գիտենք, բայց փորձեք դիմել եւ ստանալ այս տարիներին ներված անձանց ցուցակը. ձեզ ոչինչ չեն տա։ Դրա համար էլ կրկնում եմ՝ ձեզ, հարգելի պատգամավորներին, պետք է հետաքրքրի ներում ստացած անձանց ցուցակը, ներման չափանիշները։ Փոխանակ պատգամավորները դրա շուրջ կռվեն, կռվում են, թե այդ լիազորությունը վարչապետին պետք է վերապահվի, թե նախագահին։ Դա ձեր կռիվը չի, հարգելի պատգամավորներ։ Դա բացառապես այդ երկու սուբյեկտի կռիվն է, թող իրենք էլ կռվեն իրար հետ։ Մեր կռիվը պետք է լինի այն, որ այդ գործընթացը լինի թափանցիկ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am