Դաշնակցությունն ընդունեց սպասելու առաջարկը. բայց ի՞նչ սպասել

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարել է, որ Դաշնակցության համար ընդունելի չէ ռեյտինգային ընտրակարգի վերանայման «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը: Դաշնակցությունն այդպիսով, փաստորեն, տարածություն է սահմանում իր ու «Ծառուկյան» դաշինքի միջեւ՝ ցույց տալով, որ խոսք չի կարող լինել համատեղ ճակատի մասին: Դաշնակցության այդ մոտեցման շարժառիթները կարող են բազմազան լինել: Մի կողմից ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ին հավաստիացնել, որ խոսք չկա որեւէ լայն «դավադրության» մասին, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն իր խոսնակի միջոցով ակնարկեց լարվածությունը գեներացնելու դեպքում ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնագիրը վերանայելու մասին: Մյուս կողմից՝ Դաշնակցությունն, ըստ երեւույթին, չի ցանկանում «Ծառուկյան» դաշինքին էլ «բաժնետեր» դարձնել ՀՀԿ հետ իր, այսպես ասած, քննարկումներում կամ հարաբերությունների պարզաբանման ճշգրտման գործընթացում:

Խոշոր հաշվով, նույնն է անում ՀՀԿ-ի հետ նաեւ «Ծառուկյան» դաշինքը, եւ այստեղ ակնհայտ է, որ արդեն իսկ բուն խնդիրը նույնիսկ ոչ այնքան 2018-ի ապրիլն ու վարչապետի խնդրի հանգուցալուծումն է, որքան 2022 թվականի խորհրդարանի ընտրության «քարտեզագրումը»: Սակայն հենց այդ հանգամանքը «Ծառուկյան» դաշինքը ՀՅԴ համար դարձնում է մրցակից: Եվ այստեղ, իհարկե, Դաշնակցությունը հայտնվում է երկիմաստ վիճակում:

Մի կողմից «Ծառուկյան» դաշինքի հետ գործակցված խաղը ՀՀԿ-ի վրա ավելի մեծ ճնշում կլինի եւ կմեծացնի ռեյտինգային ընտրակարգի հարցում ՀՀԿ-ի փոխզիջման գնալու հավանականությունը, մյուս կողմից, սակայն, «Ծառուկյան» դաշինքը այնքան խոշոր խաղացող է, որ կարող է ոչ միայն դափնիների ամենամեծ բաժինը վերցնել, այլ նույնիսկ խժռել նաեւ ՀՅԴ հասանելիք դափնիները՝ ի վերջո խաղից դուրս թողնելով ՀՅԴ-ին: Այդ պատճառով Դաշնակցության համար գուցե ավելի նպատակահարմար է ՀՀԿ-ին փոխզիջման բերելու նվազագույն շանսով գործընթացը, քան փոխզիջման դեպքում հաջողության առավելագույն մասը «Ծառուկյան» դաշինքին թողնելու ռիսկով գործընթացը: Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ «Ծառուկյան» դաշինքի մոտեցմանը համաձայն չլինելու մասին, Դաշնակցության ընտրությունն է առաջին տարբերակի օգտին: Կգնահատի՞ ՀՀԿ-ն այդ ընտրությունը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ պատրաստ են քննարկել հարցը, բայց երբ առաջանա նպատակահարմարությունը: ՀՀԿ-ի համար ընտրակարգի հարցն անխուսափելիորեն դառնալու է օրակարգային, երբ առավել կորոշակիանան 2022 թվականի նախընտրական ցուցակի հավակնորդ խմբերն ու դրանց ուժային հարաբերակցությունը: Այդ ժամանակ պարզ կլինի, թե կուսակցության որ թեւի համար է նպատակահարմար ընտրակարգի վերանայումը եւ խաղի այնպիսի կանոնների սահմանումը, թեկուզ նրբերանգային փոփոխություններով, որոնք կմեծացնեն տվյալ թեւի հաջողության հավանականությունը եւ խնդիրներ կստեղծեն մյուս թեւի կամ խմբի համար: Քանի դեռ այդ ամենը պարզ չէ, ՀՀԿ-ն չի կարող այլ պատասխան ունենալ ՀՅԴ-ի համար: Դաշնակցության համար թերեւս բավարար է այս փուլի այդ պատասխանը, ինչի մասին վկայում է Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե շտապելու կարիք չկա եւ ավելի լավ է դանդաղ գնալ ու տեղ հասնել, քան շտապել ու ձախողվել: Այսինքն՝ ՀՅԴ-ն համաձայն է սպասել, պարզապես փորձում էր ճշգրտել, թե կա՞ արդյոք սպասելու իմաստ: ՀՀԿ-ն հաղորդեց, որ իմաստ կա, որից հետո էլ Դաշնակցությունը հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի մոտեցման հետ համաձայն չլինելու մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am