Հիշեիք գոնե օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2017 թվականին ՀՀ-ում պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»,- սա մեջբերում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ թերթին տրամադրած տեղեկանքից: Առաջին հայացքից բավական պատկառելի թվեր են. 506 մլն դոլարի ներդրում, 5200 նոր աշխատատեղեր: Բայց սա միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օպտիմալացումների շարք սկսեց՝ լուծարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, արդյունքում՝ գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց: Կառավարության ձեւավորման մեկամյակի հաշվետվության մեջ, թեեւ, նշված չէ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվածների քանակը, սակայն թվարկված են օպտիմալացված հիմնարկությունները: Եվ այսպես` վերակազմակերպվել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցը, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Զովաշենի հիմնական դպրոցը, Փարաքարի հիմնական դպրոցը: Բացի այդ` օպտիմալացվել են Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Մեծ Պարնիի առողջության կենտրոնը, դադարեցվել Ուշիի առողջության պահպանման կենտրոնը: Միայն 2017թ. նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, եւս 159 հաստիք կկրճատվի այս տարվա ապրիլից: Օպտիմալացումների շարք սպասվում է նաեւ պետական մյուս կառույցներում: Այնպես որ, իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կանեին, եթե հիշեին օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am