Ոստիկանապետի հրամանով նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել, նաեւ ՊՊԾ գնդում. armtimes.com
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր եւս ազատումներ եւ նշանակումներ է կատարել համակարգում:Վլադիմիր Գասպարյանի հրամանով այս օրերին հինգ տասնյակից ավելի ազատումներ են եղել: Այսօր էլ ոստիկանապետի հրամանով մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից, մի մասն անցել է թոշակի, մյուսը՝ կադրերի ռեզերվ:Բացի ազատումներից, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակումներ են եղել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում: Մասնավորապես, ՊՊԾ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ է նշանակվել Հայկ Բրգանունցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանապետի հրամանով ՊՊԾ գնդի հրամանատարն ու տեղակալն ազատվել էին պաշտոնից: Հրամանատար էր նշանակվել Արթուր Խուդինյանը, իսկ տեղակալի պաշտոնը թափուր էր:ՊՊԾ գնդում այսօր եւս մեկ նշանակում է արվել. ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի (կարմիր բերետներ) հրամանատար է նշանակվել ՊՊԾ ծառայող Հայկազ Ճոմարդյանը, որը սպասարկում էր Կենտրոն վարչական տարածքը: ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնը մի քանի ամիս թափուր էր: