Երկու դաշնակցականներ.միևնույն հանձնաժողովում տարբեր կարծիքներ

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը, որն ընտրվել է Երևանի ավագանու մրցութային հանձնաժողովի կողմից վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ դարձավ:  Ճարտարապետների թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մանասյանը ,ով  եղել է հանձնաժողովի կազմում Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում որոշ մանրամասներ պատմեց .կազմակերպված մրցույթի առաջին փուլին,  քանդակագործ Դավիթ Մինասյանը չի մասնակցել։ «Երկրորդ փուլ էին անցել  3 աշխատանք եւ անսպասելիորեն, երկրորդ փուլում ընդգրկվեցին նոր աշխատանքներ, այդ թվում նաեւ Դավիթ Մինասյանինը:Բացահայտ անցկացվեց Դավիթ Մինասյանի աշխատանքը, նրա աշխատանքում նույնիսկ դիմաքանդակ չկար, բացակայում էր պլաստիկան, կոնստրուկտիվ շատ ծանր էր, եւ հանձնաժողովի անդամները ընդունում էին այս թերությունները եւ ասում՝ «ոչինչ, կփոխի» »: «Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի ժամանակ ստացել է 7 ձայն:Երևում էր, որ ի սկզբանե կանխորոշված էր, որ Դավիթ Մինասյանը պետք է հաղթեր»,շարունակեց նա: Ճարտարապետների թանգարանի տնօրենը կողմ է քվեարկել Սամվել Ղազարյանի աշխատանքին։ Դա այն արձանն էր, որը գրեթե չուներ թերություններ,կարծում է նա:   «Այս իրավիճակը համահունչ է մեր իրականությանը, Արամ Մանուկյանի արձանի ընտրության մեջ կա կոռուպցիա, քանի որ մրցույթի առաջին փուլում Դավիթ Մինասյանի այս գործն ընդգրկված չի եղել, և երկրորդ փուլում հանկարծակի հայտնվել է»,- ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։  Ըստ Թուխիկյանի,  մեր իրականության հոռի բարքերը փաստորեն հայտնվել են հայկական մշակույթի մեջ։ Մեր ամեն դրվագը ստի վրա է հիմնված, ասում է Նարինե Թուխիկյանը:   Թեև հանձնաժողովի կազմը գաղտնի էր պահվում,սակայն մեզ հաջողվեց ճշտել որոշ անուններ.Լևոն Իգիթյան,Անուշ Տեր- Մինասյան,Արև Սամուելյան,ճարտարապետներ Աշոտ Հարությունյան և Տիգրան Բարսեղյան,դաշնակցականներ Աղվան Վարդանյան և Սպարտակ Սեյրանյան: Մեր ունեցած տեղեկություններով ներկայիս նախագծի օգտին մեծ լոբինգ է արել Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը,ով ամեն ինչ արել է ,որպեսզի Դավիթ Մինասյանի էսքիզն անցնի: Հատկանաշական և ուշադրության է արժանի այն փաստը,որ ներկա դաշնակցականներից Աղվան Վարդանյանը ևս քվեարկել է Դավիթ Մինասյանի  աշխատանքի օգտին,իսկ ահա Սպարտակ Սեյրանյանը կողմ է եղել և քվեարկել է  Սամվել Ղազարյանի աշխատանքի օգտին: Հավանաբար Լևոն Իգիթյանի լոբբինգը մեծ ազդեցություն է ունեցել: Նշենք, որ արձանի հարցը կքննարկվի ավագանու նիստում՝ փետրվարի 13-ին։ Արձանը պետք է կանգնեցված լինի այս տարվա մայիսի 28-ին, Առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առիթով։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am