Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին. Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Ս. Դողան.ՀԺ

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Սելինա Դողանը Ստամբուլում «Հայկական ժամանակ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Թուրքիայի ներքաղաքական ներկա իրավիճակի, հայ համայնքում տրամադրությունների, թուրքական մեջլիսում հայ և կին պատգամավորի իր փորձառության մանրամասներն ու Հայաստան սպասվող այցի մասին: - Տիկին Դողան, Թուրքիայում ներքաղաքական այսօրվա պայմաններում ինչպե՞ս կգնահատեք  իշխանությունների վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ: Առանձին դեպքեր կա՞ն, որոնք ցույց են տալիս, որ վերջին շրջանում ազգայնական տրամադրություններն ընդգծվել են եւ իշխող կուսակցության կոալիցիոն միակ գործընկերը հենց ազգայնականներն են:  - Թուրքիայի նախագահն օգտագործում է հայերին: Մենք խաղաքարտի պես մի բան ենք Էրդողանի գրպանում, որն օգտագործում է, երբ կարիք ունի և ինչպես մտքով անցնում է: Մենք այստեղ գերու պես ենք, և ովքեր չեն կարողանում դիմակայել, հեռանում են Թուրքիայից: Հայերն այստեղ թվաքանակով արդեն չափազանց քիչ են՝ որևէ ազդեցություն ունենալու համար: Ակնհայտ է, որ իշխող կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ազգայնականները պատրաստվում են հանուն քվեների ընդգծել ազգայնական դիսկուրսը: Թիրախում քրիստոնյա փոքրամասնությունները կլինեն: - 2015-ի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դուք երկու այլ հայերի հետ ընտրվեցիք մեջլիսի պատգամավոր: Կապ համայնքի հետ, խորհրդարանական առօրյա. ի՞նչ է կատարվել այս ընթացքում: - Հանկարծ և միանգամից երեք հայ պատգամավոր Թուքրիայի խորհրդարանում: Մեզ համար, համայնքի համար անսովոր էր: Ոչ ոք նույնիսկ չգիտեր՝ ինչ է դա նշանակում` պատգամավոր ունենալ, պատգամավորի հետ կապ ունենալ, աշխատել: Մենք էլ չգիտեինք իրականում ինչ ենք անելու, որտեղի՞ց իմանայինք: Դա մեզնից փոքր-ինչ ժամանակ տարավ, հետո քայլ առ քայլ սկսվեցին միասին գործերը: Հիմա արդեն նորմալ գործընթաց է: Ճիշտ է` հայ պատգամավորները փորձում են համայնքի խնդիրները բարձրացնել, սակայն հիմա այն իրավիճակը չէ, որ իրականում որևէ գործնական, շահեկան փոփոխություն լինի: Հայերը դուրս են Թուրքիայի ներքաղաքական օրակարգից` հաշվի առնելով ընդհանուր առավել մասշտաբային խնդիրները: Ես էլ ժամանակի ընթացքում ծանոթացա իշխող կուսակցության պատգամավորների հետ, կապեր հաստատեցի: Իրար ճանաչեցինք. հիմա եմ հասկանում, թե ինչքան կարևոր է սա. նույնիսկ խորհրդարանի աշխատակիցների հետ կապերը: Կան մարդիկ, որ երբեք հայ չեն տեսել, կարծում էին` մենք երկու քիթ, չորս աչք ունենք: Երբ ճանաչում են, ընկալումներ, վերաբերմունք է փոխվում ամբողջ համայնքի նկատմամբ: Եղել է նույնիսկ իրավիճակ, երբ մոտեցել են ինձ և շշուկով ասել` գիտես, տատիկս հայ էր, պապիկս հայ էր: Սրանք չափազանց կարևոր փոփոխություններ են և այս աշխատանքը նույնքան կարևոր փորձառություն է ինձ համար, կարևոր օրինակ Թուրքիայում ապրող երիտասարդ հայերի համար: Մանրամասները՝Հայկական ժամանակում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am