ՀՀԿ-ն նազիր-վեզիրների հավաքածու է

«Ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ ՍուրԵն Զոլյանի հետ: Ներկայացնում ենք հատված:   -Պարոն Զոլյան, օրերս կա­ռավարությունը հավանու­թյուն տվեց օրենքի մի նա­խագծի, ըստ որի՝ կառավա­րության նիստերը խորհր­դարանական կառավարման մոդելին լիարժեք անցումից հետո անցկացվելու են դռնփակ ռեժիմով: Ընդհան­րապես իշխանությունների վերջին բոլոր նախաձեռնու­թյունները շատերը տեսնում են կոնկրետ անձանց հար­մարեցնելու կոնտեքստում: Համակարծի՞ք եք:   -Ես չէի ասի, որ սա ուղղված է կոնկրետ անձանց, դա ման­րուք է: Այն հարցերը, որ կառա­վարության նիստի ժամանակ քննարկվում են՝ նախապես քննարկված հարցեր են, և դա խորհրդարան չէ, որտեղ տար­բեր խմբակցություններ ելույթ­ներով են հանդես գալիս: Թե ինչու են նիստերը դառնում դռնփակ, լավ չեմ հասկանում, բացի լրագրողներից, ես չգի­տեմ որևէ մեկին, որ հետևի այդ նիստերին:

 Սա բոլորովին հանրային տիրույթից չէ: Եթե որոշումների պատրաստման հարցերը լինեն թափանցիկ՝ նիստերի հեռարձակումը եր­րորդական հարց կհամարեմ:
  -Վերջերս փոփոխություն եղավ նաև Անվտանգու­թյան խորհրդի կազմում՝ առաջին փոխվարչապետի պաշտոն հաստատվեց: Բա­ցի այդ, ի տարբերություն գործող խորհրդի՝ այնտեղ տեղ չեն ունենալու ո՛չ ԱԺ, ո՛չ էլ ՀՀ նախագահները: Ի՞նչ միտումներ եք տես­նում:   -Ես չէի կապի անձերի հետ, որովհետև նախագահի պաշ­տոնը զուտ ծիսակարգային է, իմաստ էլ չունի, որ նա դառնա Անվտանգության խորհրդի անդամ: Եթե նա պատասխա­նատու չէ, լիազորություններ չունի այդ հարցում՝ նրա կարծիքը կարելի է հեռախոսով էլ հարցնել: Ես մեծ դեր չէի տա այդ քննարկումներին:   -Իսկ ԱԺ նախագա՞հը, չէ՞ որ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին:   -Նախկինում գուցե ճիշտ էր, նաև բոլոր ֆրակցիաների իմաստով: Բայց եթե գրված է խորհրդարանական հանրա­պետություն՝ բոլորովին չի նշա­նակում, թե Հայաստանն իրոք խորհրդարանական հանրա­պետություն է: Սա միապետու­թյուն է, և խնդիրն այս համա­կարգի մեջ պետք է դիտարկել: Դա ցույց է տալիս, որ Ազգային ժողովն առանձնապես դեր չի խաղում, մեծամասնությունը կնշանակի վարչապետին, և հետագայում խորհրդարանը միայն օրենքի դակիչի դերը կստանձնի: Մեծամասնությու­նը կընտրի վարչապետին, նա էլ ինչ-ինչ օրենքներ կուղարկի ԱԺ՝ հաստատելու:   -2.5 ամիս անց կավարտվի Սերժ Սարգսյանի նախագա­հության շրջանը, իսկ մինչ այսօր հանրությունը տե­ղյակ չէ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը ապրիլից հե­տո: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն այդ մասին չի հայտա­րարում:   -Ինչպես ասացի՝ մենք ապ­րում ենք միապետական հա­մակարգում, և Հանրապետական կուսակցությունը նազիր- վեզիրների հավաքածու է: Նա­զիրները չէ, որ պետք է սուլ­թան ընտրեն, սուլթանն է որո­շում՝ ով պետք է լինի նազիր- վեզիրը: Նույնն է, որ ասում են՝ ինչու Իլհամ Ալիևը պետք է ևս 7 տարի ղեկավարի, որովհե­տև պատերազմական վիճակ է, չլուծված հարցեր կան: Նա իշխում է, որովհետև իշխում է, տրամաբանություն պետք չէ փնտրել: Միջնադարում ասում էին՝ Աստվածն է շնորհել իշ­խանությունը: Հիմա մենք այդ բացատրությունը չունենք, ուղ­ղակի իշխանության վերար­տադրության մոդելն է: Իշխա­նությունը պահում են այնքան, որքան կարողանում են»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am