Որ ապրանքներն են էժանացել,որոնք ՝թանկացել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,5% գնաճ: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այս ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գորգերի եւ հատակի ծածկերի՝ 0,1%, կահույքի եւ կահավորանքի՝ 0,5%, կենցաղային սարքերի՝ 0,7%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահ–կարասու՝ 1,1%, դեղագործական ապրանքների 1,3% գնաճ:

Հագուստն ու կոշկեղենն էժանացել է: Կոշիկի եւ հագուստի գները նվազել են համապատասխանաբար 4,7% եւ 2,7%–ով: 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ բենզինի, դիզելային վառելիքի եւ փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5,4%, 16,3% եւ 11,8%–ով, իսկ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ 28,7%, 37,3% եւ 10,9%–ով:

Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0,7–3,5% գնաճ: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառում, իսկ Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,8%–ով: ԱՎԾ–ի տվյալներով՝ մատուցված ծառայությունների ոլորտում 2018–ին արձանագրվել է սակագների 0,2% հավելաճ: Բնակարանային ծառայությունների սակագները աճել են 0,2%–ով, տրանսպորտինը՝ 0,2%–ով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով, միջազգային չվերթների ծառայությունների սակագների 0,5% հավելաճով: Կրթության ծառայությունների սակագներն աճել են 0,8%–ով, հանգստի եւ մշակույթի ծառայությունները՝ 2,1%–ով, հյուրանոցային ծառայությունները՝ 4,4%–ով: Առողջապահության, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Դիտարկված բոլոր քաղաքներում 2018–ի հունվարին 2017–ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,1–0,5% հավելաճ: Ըստ վիճակագրության՝ համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0,1%–ով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am