Ինչպես է պետությունը դառնում գողապետություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը: Մեր տեղեկություններով վերջինիս ձերբակալումը կապ ունի ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործի հետ, քանի որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Իրադարձությունների նման ընթացքը կանխորոշվեց նույն օրը, երբ Թաթուլ Շուշանյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Այստեղ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել եւ, ըստ էության, արդարադատությանն է հանձնել մի մարդու, ում տարեվերջին պարգեւատրել է «Հավատարմության համար» մեդալով` պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար: Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվում, որովհետեւ կրիմինալի վիրուսը խժռում է ոչ միայն Քննչական կոմիտեն կամ նրա մարզային կառույցը, այլ` ամբողջ պետական համակարգը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն ու նրա ենթակաները գործել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հորդորով, ով ոչ միայն Ալավերդցի Վահագի` Քննչականի պետին փոխանցված կաշառքի, այլ նաեւ` նրա բանդայի եւ տարիներ շարունակ գործած որոշ հանցագործությունների«քավորն» է: Դժվար է ասել, թե մինչեւ ուր կհասնի ՀՔԾ-ում հարուցված քրգործի հետքերը, արդյո՞ք իշխանությունները թույլ կտան, որպեսզի արդարադատության ձեռքերը հասնեն Նալբանդյանին կամ գոնե պաշտոնանկ կարվի՞ մարզպետը, թե՞ հերթական անգամ գործը կսահմանափակվի «մանր ձկներով»: Տեղի ունեցածի մեջ ամենամտահոգիչը պետության եւ կրիմինալի վտանգավոր սերտաճման հերթական դրսեւորումն է: Հայաստանում այլեւս սահման գոյություն չունի իշխանության եւ կրիմինալի միջեւ եւ պատահական չէ, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտածում են նույնիսկ պաշտոններ, պետական կարգավիճակներ ու արտոնություններ ունենալու մասին: Ու բանը հասել է այնտեղ, պետությունն այնքան է նվաստացել, որ իշխանությունն ինքն է շատ հարցերի համար դիմում հանցագործ աշխարհի օգնությանը` դրա դիմաց «ինդուլգենցիաներ» շնորհելով, այսպես կոչված, «լավ տղերքին»: Ալավերդցի Վահագն ու նրա բանդան հենց այս միջավայրի, պետության քրեականացման ծնունդ են: Ու մինչ հարեւան Վրաստանի կառավարությունը նախապատրաստում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը խստացնում է պատասխանատվությունն «օրենքով գողերի», նրանց հետ համագործակցող անձանց համար, Հայաստանում գզվռտոց է, թե ապրիլից հետո պետական որ պաշտոնյան պետք է օժտված լինի դատապարտյալին ներելու օրենսդրական բացառիկ իրավունքով: Ներման ինստիտուտը Հայաստանում բացարձակապես կապ չունի հումանիզմի հետ եւ կոռուպցիոն գործիք է, որի շնորհիվ հարստանում են կոնկրետ մարդիկ, ինչպես նաեւ` հնարավորություն են ստանում «բարի» գտնվել հանցագործ աշխարհի տարբեր տրամաչափի հեղինակությունների հանդեպ, ովքեր հայտնվելով ազատության մեջ «սրբորեն» կատարում են իշխանությունների բոլոր հրահանգները: Հենց այս մեխանիզմով են ծնվում Ալավերդցի Վահագը եւ մյուս «լավերը»: Պատահական չէ, որ իշխանության վերնախավում գզվռտոց է, թե ով է վերահսկելու համակարգի հիմնական սեգմենտներից մեկին` քրեական աշխարհը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am