«Ես տենց բան չեմ ասել». Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ Հարկային նոր օրենսգրքով ավելացել են նաեւ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկը, բայց այդ շուկաներում գների բարձրացումն այդքան կտրուկ չէ, որովհետեւ տնտեսվարողներն իրենց վրա են վերցրել բեռը, իսկ բենզինի, դիզվառելիքի, սեղմած գազի դեպքում ողջ բեռը սպառողների վրա են թողել: Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց.  «Շատ դեպքերում իմ խոսքը մի քիչ այլ կերպ են մեկնաբանում, բայց բենզինը որեւէ փոխադրման, ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետեւ բենզինով փոխադրում չկա: Ի գիտություն մեր գործընկերների՝ Հայաստանի ավտոտրանսպորտի 84 տոկոսն ունի գազից օգտվելու հնարավորություն, ռեգուլյար օգտվում է 75-ը: Գազի գինը վերականգնվել է այն գինը, որ եղել է 2 տարի առաջ, եւ պարզ է, որ դա լավ չի գազ օգտագործողի համալիր, բայց դա նոր պայման չի: Դիզվառելիքի մասով ով ԱԱՀ-ով է աշխատելու, նա շահելու է, ով ոչ՝ գյուղացին, մենք իրեն սուբսիդավորելու ենք: Այդ իսկ պատճառով, այսօրվա գնաճի մեր թվերը լավագույնն են»: Այնուհետև Կարեն Կարապետյանն անդրադարձավ գնաճի վերաբերյալ իր՝ նախկինում ասված խոսքերին. «Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ոչ մարդու, ոչ ապրանքի: Բենզինը անհատական մեքենաներն են, չի ուզում բենզին, կարող է գազի անցնել: Ինչպես մեր գործընկերներն ասում են՝ վարչապետն ասել է՝ չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել»: Հիշեցնենք, որ օրերս «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից «ԵԼՔ » դաշինքի երկրորդ հանրահավաք-երթի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները իրականում ոչ թե գնաճը մեղմեցին, այլ դարձան «ձեռառնելիք». «Ասում են՝ բենզինը թանկացել է, գազով, երթևեկեք, գազը թանկացել է, ոտքով երթևեկեք. հումորային բան է առաջացել, որ ասում են՝ կոշիկն էլ է թանկացել, ոտքով գնալն էլ է դժվարանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու իրական կյանքից կտրված իշխանություններ, և այդ իշխանություններին քաղաքացիները պետք է իրենց համախմբվածությամբ, այս մոբիլիզացիայի, պրոցեսների արդյունքում ցույց տան իրենց տեղը»:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am