«Շրջադարձային փուլ»` ադրբեջանամետ եվրոպացու հետ

Ինչո՞ւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն առաջինը Ադրբեջան այցելեց, այս առիթով, Պեդրո Ագրամունտը պարզաբանել էր՝ «քանի որ այդ երկիրը հատուկ կարևորություն ունի իր համար»։ Փետրվարի 29-ից մարտի 2-ը Բաքվում գտնվող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը բացի Ադրբեջանի քաղաքական իշխանություններից` հանդիպել է նաև պատգամավորների, ինչպես նաև իրավապաշտպանների և լրագրողների հետ։ Նկատենք, որ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել Ստրասբուրգի ձմեռային նստաշրջանում: Այդ պաշտոնում իսպանացի պատգամավորը փոխարինել է Անն Բրասերին: Ագրամունտը 2010-2015թթ. եղել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող և ընդգծված ադրբեջանամետ կեցվածք է դրսևորել: Ագրամունտն իր ադրբեջանական երկօրյա պաշտոնական այցի արդյունքներով կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը գտնվում է «շրջադարձային փուլում», որը նրան հնարավորություն կտա բարելավել իր հարաբերությունները Եվրոպայի Խորհրդի ու Եվրոպայի հետ։ Ագրամունտը հանդիպել է Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի ու արտգործնախարարի հետ, ընդգծել է, որ Ադրբեջանը բախվում է տարբեր մարտահրավերների, որոնք դուրս են գալիս էներգետիկայի ու մարդու իրավունքների հարցերի շրջանակներից և ներառում են ֆինանսական ճգնաժամն ու օտար ներդրողներ ներգրավելը։ Չունենալով հակամարտությունների կարգավորման որևէ մանդատ՝ ԵԽԽՎ-ն նախագահող իսպանացի քաղաքական գործիչն ամփոփելով այցի արդյունքները, կրկին հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի այլ տարածքների օկուպացիայի խնդիրը պետք է լուծվի»։ Այս մասին ԵԽԽՎ նախագահը խոսել է թե՛ իր այցի նախօրեին տված հարցազրույցի ժամանակ և թե՛ նախագահ Ալիևի, ապա նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ընթացքում, չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խումբը մի քանի անգամ կոչ է արել ԵԽԽՎ-ին բանակցային գործընթացին չմիջամտել և չվնասել այն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում Ագրամունտի ղեկավարած կառույցի կողմից առաջարկվող բարեփոխումներին, ԵԽԽՎ նախագահը նշում է, թե հավատում է Ադրբեջանում սպասվող փոփոխություններին։ «Ես հավատում եմ, որ Ադրբեջանը ԵԽ-ի հետ հարաբերությունների բարելավման շրջադարձային որոշման շեմին է»,- ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում հավաստիացնում է Ագրամունտը։ Հետաքրքրականն այն է, որ ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունները կոշտ քննադատում էին ԵԽԽՎ-ի գործունեությունը և այդ կառույցի բանաձևերը «ինչ-որ թղթի կտոր» էին որակում։ Սակայն, հիմա, պարզվում է, ադրբեջանամետ Ագրամունտին հույս են ներշնչել Ադրբեջանում անցկացրած իր բանակցությունները։ «Ես ոգևորված էի անկեղծ և բաց քննարկումներով իմ բարձրաստիճան զրուցակիցների հետ օրենքի գերակայության և մարդու իրավունքների թեմաների շուրջ, որոնք ես բարձրացրել եմ տեղացի լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների և Բաքվում աշխատող դեսպանների հետ հանդիպումներից հետո»,- ասել է Պեդրո Ագրամունտը։ Ինչ նոր ոչ հայանպաստ, ադրբեջանամետ նախաձեռնություններ կլինեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայիս նախագահի օրոք, ցույց կտա ժամանակը: Հայկական դիվանագիտությունը, համենայնդեպս, պետք է ավելի զգոն լինի ու գրագետ աշխատանք տանի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am