Ալիեւն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. նա թաքնվում է Պուտինի թիկունքում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով եւ այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիեւը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, Ռուսաստանի հնարավոր միջամտությունից ապահովագրվելու եւ եվրոպացիների քննադատությունից խուսափելու, մյուս կողմից էլ՝ արձակել իր ձեռքերը Ղարաբաղի հարցում, կախված չլինի ղարաբաղյան գործոնից: «Ժամանակ»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նշվում են մի շարք ներքին եւ արտաքին պատճառներ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել հոկտեմբերի 17-ի փոխարեն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին: Որքանո՞վ է այս քայլը կապված Հայաստանի ներքին իրադրության, ղարաբաղյան հակամարտության եւ բանակցային գործընթացի հետ: Գուցե Ալիեւը գոհ չէ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքից, այդ պատճառով նա որոշել է ազատե՞լ իր ձեռքերը ամառային սեզոնից առաջ:

Այո, ես համաձայն եմ այդ իմաստով, որովհետեւ նախագահական ընտրությունների ամսաթվի տեղափոխումը հոկտեմբերից ապրիլ ներքին ու արտաքին բազմաթիվ պատճառներ ունի, եւ դրանցից մեկը, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունն է: Հայաստանում իրականացվում է անցում կառավարման նոր համակարգի, երկիրն ունենալու է նոր նախագահ եւ նոր վարչապետ: Ադրբեջանը մտնում է նախընտրական շրջան, եւ այս իրավիճակում Ալիեւը երկու ելք ունի: Նրա ղարաբաղյան քաղաքականությունն արդյունավետ չէ, նա որեւէ արդյունքի չհասավ, եւ բնականաբար ուժեղանում է ընդդիմությունը: Նա հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբեր կարող էր հասնել ինչ-որ հաղթանակների ղարաբաղյան հարցում: Պարտադիր չէ, որ դրանք լինեին ռազմական հաղթանակներ: Կարող էր լինել նաեւ դիվանագիտական հաղթանակ: Ալիեւը հույս ուներ, որ մեկ-երկու շրջան կազատեն, եւ ինքն ընտրություններին կգնա այդ հայրենասիրական պոռթկման վրա: Հիմա արդեն պարզ է, որ դա տեղի չի ունենա, քանի որ իրադրությունը փոխվում է: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է նա որոշել արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս քայլով նա, այսպես ասած, սառեցնում է իրավիճակը Ղարաբաղի հարցում:

Երկրորդ պատճառը եւս շատ լուրջ է: Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսին, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը մարտից մինչեւ մայիս լինելու է «իրավական դաշտից» դուրս, եւ այս իրավիճակում նա չի կարող ազդել Ադրբեջանի նախագահական ընտրարշավի վրա: Ըստ երեւույթին, Բաքվում վախենում են, որ Ռուսաստանը կմիջամտի նախընտրական քարոզարշավին Ադրբեջանում: Պատճառն այն է, որ նախորդ ընտրություններն աչքի ընկան սկանդալով: Ամերիկացիները մեղադրեցին Ադրբեջանի իշխանություններին կոպիտ խախտումների համար, եւ միայն Ռուսաստանը պաշտպանեց Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ հիմա, հաշվի առնելով իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ այն, որ Բաքուն կարող է խաղարկել հակառուսական խաղաքարտ, իսկ Մոսկվան ի պատասխան կարող է փորձ անել ազդելու Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա՝ հայտնելով իր դիրքորոշումը, Ալիեւը փորձում է ապահովագրել իրեն, դուրս գալ ռիսկային գոտուց, որպեսզի կախված չլինի ռուսաստանյան իրադարձություններից: Իսկ ռուսամետ տրամադրություններ Բաքվում, այնուամենայնիվ, կան: Եվ կա եւս մի կարեւոր հանգամանք: Շատ մտահոգիչ են իրադարձությունները Թուրքիայում: Այնտեղ կարող են տեղի ունենալ էլ ավելի դրամատիկ իրադարձություններ, եւ Ադրբեջանի համար շատ դժվար կլինի հանդես գալ Թուրքիայի հետ դաշինքով: Այսօր փաստացի ձեւավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը սիրիական հարցի շուրջ, եւ որոշ ադրբեջանցիների թվում է, թե Ադրբեջանը կարող է դրա վրա «տաքացնել իր ձեռքերը»: Եվ նրանք որոշել են ընտրություններ անցկացնել, քանի դեռ գոյություն ունի այս ստատուս-քվոն: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել Ալիեւին: Նա որոշել է գործի դնել վերաապահովագրական մեխանիզմը: Առավել եւս, Ադրբեջանում շատ բարդ տնտեսական վիճակ է: Ըստ կանխատեսումների, նավթի գներն այժմ բավական բարձր են, բայց մինչեւ հոկտեմբեր կարող են ընկնել: Նա գրագետ է գործում: Օրինակ՝ վերցրեք Նազարբաեւին: Նազարբաեւի բոլոր ընտրություններն արտահերթ են եղել: Անշուշտ, որոշակի հաշվարկ կա: Ալի Հասանովը պատճառաբանում է ընտրությունների տեղափոխումը այն հանգամանքով, թե իբր դրանք համընկնում են ինչ-որ միջազգային միջոցառումների հետ: Դա, իհարկե, ոչ ոքի չի համոզում: Կան ներքին այլ պատճառներ, որոնց մասին մենք դեռեւս չգիտենք: Ռուսական պարբերականները գրում են, թե այս քայլով Ադրբեջանի ղեկավարն ուզում է խուսափել եվրոպացի դիտորդների քննադատություններից: Այո, դա եւս կարող է լինել պատճառներից մեկը: Ես ինքս գրել եմ այդ թեմայի մասին: Այո, կարող է լինել, որովհետեւ Եվրոպան կենտրոնացած է Ռուսաստանի ընտրությունների վրա, իսկ Ադրբեջանը փորձում է ծածկվել՝ թաքնվել Պուտինի թիկունքում: Ահա թե որն է խնդիրը: Թեեւ բոլորին էլ պարզ է, որ հաղթելու է Պուտինը, դրամատիկ իրադարձություններ չեն լինելու, այնուամենայնիվ նրանք հասկանում են, որ խաղարկվում է հակառուսական խաղաքարտ, ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռուսաստանի վրա, եւ այդ ընթացքում Ադրբեջանի իրադարձությունները կհայտնվեն ստվերում: Բայց եթե Ադրբեջանը հոկտեմբերին միայնակ անցկացներ նախագահական ընտրություններ, բոլոր լուսարձակները կուղղվեին նրա վրա: Ալիեւը որոշեց խուսափել դրանից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am