Սերժ Սարգսյանը Սահակաշվիլիին Պատվո շքանշանի է արժանացրել. ինչու՞ է նրա գիրքը քարկոծվում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը Երեւանում տեղի չի ունենում: Նախապես ասվել էր, որ միջոցառումը լինելու է Չարենցի տուն-թանգարանում, ապա՝ «Նոյյան Տապան» գրախանութում, բայց վերջին պահին չեղարկվել էր: Գրքի թարգմանության հեղինակը «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ շնորհանդեսը Երեւանում պարտադիր լինելու է: Կռվախնձոր դարձած գրքի շնորհանդեսի չեղարկումների պատճառներն արդեն հասցրել են քաղաքական ենթատեքստ ստանալ: Մասնավորապես, վրացական մամուլը գրեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան թեթեւ ձեռքով չեղարկվում է Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը: Ֆեյսբուքահայությունը՝ պատգամավորների, լրագրողների, հրապարակախոսների մակարդակով քննարկում է շնորհանդեսի չեղարկումը՝ համարելով այն բացահայտ գրաքննություն: Փաստ է, որ Հայաստանում գրաքննվում է նաեւ գրախանութն՝ այս դեպքում «Նոյյան Տապանը»: Գրախանութի տնօրենը «ՀԺ»-ի լրագրողին ասել էր, որ բովանդակությունը քաղաքական է եւ իրենք քաղաքականության հետ կապ չունեն: Սակայն հատկանշական է, որ ապաքաղաքական այս գրախանութում վաճառվում է ՀՀԿ-ական պատգմավոր Արտաշես Գեղամյանի «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» հեղինակած գիրքը: Հայաստանի իշխանական ճամբարից, սակայն, Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի չեղարկումը դրական են համարում: Ավելին՝ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Շիրակ Թորոսյանը կոշտ դիրքորոշում ունի: Մեկնաբանում է, որ Սահակաշվիլին հակահայ գործիչ է, եւ նրա գրքի շնորհանդեսը Երեւանում չպետք է լինի: «Ես առաջարկում են նախ այդ գրքի շնորհանդեսն անեն Վրաստանում, ապա նոր ուրիշ երկրներում: Վրաստանում այն արգելված է, եթե այն Վրաստանում արգելված է, ինչու՞ պետք է թարգմանվի հայերեն, եւ մի հատ էլ Հայաստանում շնորհանդես լինի: Սա խիստ անհասկանալի է, եւ սա այն դեպքում, երբ Սահակաշվիլին ազգային խտրականության է կիրառել վրացահայության եւ հատկապես ջավախահայության նկատմամբ: Կոպիտ դրսեւորումներից մեկն էլ եղել է այն, որ արգելել է Հայաստանից հայատառ գրականության մուտքը Վրաստան: Հիմա այդ մարդը, որ եղել է հայատյաց, արգելել է հայոց պատմության դասավանդումը հայկական դպրոցներում, նվազագույնի է հասցրել հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը, ինչու՞ պետք է այդ մարդու եսիմինչ կենսագրական գիրքը, որի մի մասը հակահայկականություն է, թարգմանվի հայերեն եւ մի հատ էլ շնորհանդես արվի: Պարզ է, թե որտեղից է գալիս ֆինանսավորումը, որ այդ գիրքը թարգմանվի»,- ասաց Թորոսյանը: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ո՞վ է կանգնած ֆինանսավորման հետեւում, ու՞մ եւ ինչու՞ է ձեռնտու Երեւանում այդ միջոցառումը կազմակերպել, ՀՀԿ-ական պատգամավորն անուններ չտվեց, բայց վստահեցրեց՝ ոչ ոք չի գնա շնորհանդեսին, եթե անգամ այն տեղի ունենա: «Չեմ կարող ասել, թե որտեղից է գալիս, կարող եմ միայն ենթադրել, բայց ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր նման նախաձեռնությամբ են հանդես եկել եւ բարեբախտաբար նման տխուր իրողություն տեղի չունեցավ Երեւանում: Ես դրանից շատ կհիասթափվեի եւ կարծում եմ, որ ոչ ոք էլ չի գնա այդ գրքի շնորհանդեսին՝ անցանկալի քայլին, եթե այդպիսի բան լինի, մենք մեր դիրքորոշումը եւ կոշտ արձագանքը կցուցաբերենք»,- ասաց Շիրակ Թորոսյան: Հայաստանի խորհրադարանի ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի միջոցառումը կազմակերպի ԱԺ-ի իր աշխատասենյակում: Թորոսյանը գործընկերոջ նախաձեռնության մասին «ՀԺ»-ից տեղեկացավ եւ նշեց՝ կոշտ վերաբերմունք կդրսեւորի նաեւ գործընկերոջ նկատմամբ, եթե նա այդ քայլին դիմի: «Ես տեղյակ չեմ Արարատ Միրզոյանի այդ քայլից, եթե տեղեկանամ եւ իմանամ, որ դա հաստատ է, ապա ես իմ կոշտ դիրքորոշուկը կվերագրեմ Արարատ Միրզոյանին: Թեեւ նրան շատ հարգում եմ, իմ կոլեգան է եւ համարում եմ հայրենասեր, բայց եթե այդպիսի քայլի գնաց, իմ վերաբերմունքը կտրուկ կփոխվի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: «...Իսկ հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը»: Սա մեջբերում է բռնապետ Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրիքից, որն ազատ վաճառվում է Հայաստանի գրախանութներում: Շիրակ Թորոսյանի՝ Սահակաշվիլուն տված հակահայ բնորոշումները կարելի է տալ նաեւ Հիտլերին, սակայն նրա գիրքն ազատ վաճառքում է: Պատգամավորը կարծում է, որ հայ ներկայի սերնդին անհրաժեշտ է այս գրքի ուսումնասիրությունը: «Հայաստանում Հիտլերի մասին գիրքն ազատ վաճառվում է, որովհետեւ Հիտլերը Հայոց ցեղասպանությունը մատնացույց անելով, հիմնավորել է իր գազանային քաղաքականությունը՝ սլավոնների նկատմամբ: Դա պետք է եւ անհրաժեշտ, որ մարդիկ ծանոթանան, քանի որ մայրենի լեզվով ավելի մատչելի է, կկարողանան հետեւություն անել: Դա պատմություն է, որը պետք է իմանան, բայց շոու անել, գովել-գովերգել, դա է անընդունելի: Սահակաշվիլու գիրքը թարգմանված է, թող վերցնեն,  ծանոթանան, ոչ ոք չի արգելում կարդան, բայց  դնել գլխներին՝ անընդունելի է, Հիտլերին Հայաստանում ոչ մեկը չի փառաբանում»,- ասում է Թորոսյանը: Ստացվել է այնպես, որ ջավախահայության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացրած Սահակաշվիլին 2009 թվականին Երեւանում Սերժ Սարգսյանի կողմից արժանացել էՊատվո շքանշանի, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգեւն է եւ որին Վրաստանի նախագահն արժանացել է ՀՀ նախագահի հունիսի 24-ի հրամանագրով` հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար:  Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ այս փաստը կարելի է շատ պարզ նկարագրել: «Միջպետական հարաբերություններն այլ հարթություն են: Այն խնդիրը, որ մենք քննարկում ենք, այլ է: Մեր երկրում կարծում եմ, որ ոչ մեկը հիացած չի եղել Սահակաշվիլու կերպարով, բայց կան միջպետական, դիվանագիտական հարաբերություններ: Դա Հայաստանի առաջնային շահն էր, կար տրանզիտի խնդիր, որոնց գումարման արդյունքում եղել է այդ իրողությունը, եւ դրանք իրար հետ չպետք է խառնել: Եթե պետության առաջնորդն առաջնորդվի առանձին դրվագներով, ապա մեծ սխալ կատարած կլիներ, եւ Սերժ Սարգսյանի այդ քաղաքականության հիմքում եղել է այլ առաջնահերթություններ, որոնք ընդունելի եւ հասկանալի են»,- ասաց նա, իսկ հարցին՝ եթե Սահակաշվիլուն չպարգեատրեր, կրկին սխալված կլինե՞ր Սերժ Սարգսյանը, Թորոսյանն ասաց. «Պարգեւատրումը փոխադարձ երեւույթ է, եւ Հանրապետության նախագահը եւս Վրաստանի բարձրագույն՝ Պատվո շքանշանով է պարգեւատրվել: Այդ հարաբերությունները չպետք է բերել եւ խառնել այդ գրքի հետ»: Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am