Խաչատուր Սուքիասյանը կվերադառնա՞ քաղաքական դաշտ/տեսանյութ/

«Հասունությունը և տարիքը, անցած դժվար ճանապարհը ինձ հուշում են, որ ես չեմ կարողանում դեռ հստակ որոշում կայացնել և մտնել քաղաքական դաշտ: Պետք է հասկանամ` որտեղ կարող եմ հաճույք ստանալ` արտադրամասեր բացելո՞վ, թե՞քաղաքական համակարգում` մաս կազմելով կառավարման համակարգին, ու այնտեղ գործել այն ձևով ինչպես դուք եք պատկերացնում և ցանկանում »,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Ռոսիա Մոլի» բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Ռոսիո Մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնի հիմնադիր, «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը: Անդրադառնալով օրվա թեմային Սուքիասյանը փաստեց, որ «Ռոսիա» կինոթատրոնի տեսքը կպահպանվի, ուղղակի ավելի կմոդեռնիզացվի: « Այսօր 2016 թվականն է, աշխարհում կան նոր նյութեր, նոր գործիքներ, որոնցով հնարավոր է այսօրվա պահանջներին համապատասխան կառույց ստանալ: Մենք այդ ուղղությամբ  ենք մտածում եւ, անկախ ամեն ինչից, ես կթողնեմ այն տեսքը, որը կա: Ուղղակի առավել կմոդեռնիզացնենք, կդարձնենք այնպիսին, որ այս ժամանակին համարժեք լինի»,-նկատեց գործարարը: Հարցին, թե երբ են պատրաստվում գործարկել «Ռոսիա» կինոթատրոնը, գործարարը պատասխանեց. «Հողային աշխատանքներն արդեն սկսել են, այդտեղ բավականին ամրապնդման խնդիրներ ունենք մետրոյի հետ կապված: Պայմանագրային հարաբերությունների արդյունքում մեզ խոստացել են առաջին 4 ամսվա ընթացքում եւս 6 հազար քմ միացնել: Բայց բետոնային աշխատանքների մասին է խոսքը, պարզ է, որ ներքին հարդարման աշխատանքների հարցում տարբեր պատճառներով խնդիրներ են առաջացել»: Խաչատուր Սուքիասյանը կիսվեց իր ցանկությամբ, դա այն է, որ հայ ճարտարապետները ռիսկի գնան նորարարության առումով, շատ ամբիցիոզ ծրագրեր ներկայացնեն: «Շատ ամբիցիոզ ծրագրեր պետք է ներկայացնեն, որը ես չեմ տեսնում: Ես շատ կուզեի, որ ինչպես Hitech-ի բնագավառում ունենք բավականին զարգացած կառույցներ, որոնք աշխարհի ցանկացած երկրների համար ծրագրեր են կազմում եւ վաճառում, շատ լավ կլիներ, որ ճարտարապետությունը նույն դիրքերում լիներ, բայց ցավոք, այդ առումով սպասումները դեռ չեն արդարանում»,-ընդգծեց Խաչատուր Սուքիասյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am