19-ամյա ծննդկանին վատ վիճակում ուղարկել են տուն, որ տանը մեռնի. հարազատները բողոքում են

Հայկական ժամանակը գրում է. Հունվարի 28-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 19-ամյա ծննդկան Լիլիթ. Խ.-ի հարազատները անպատասխան շատ հարցեր ունեն: Երիտասարդ կնոջ մահվան յոթերորդ օրը լրանալուց հետո նրանք որոշել են բողոքի ձայն բարձրացնել, գնալ կատարվածի հետքերով ու վերհանել եղելությունը: Նրանք կարծում են, որ ծննդաբերությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող Լիլիթին համառորեն դուրս գրելն ու տուն ուղարկելը միտումնավոր է եղել, որպեսզի նա մեռնի ոչ թե բուժհաստատությունում՝ իրենց համար բացասական ցուցանիշ ապահովելով, այլ տանը: Լիլիթի մայրը՝ Լենա Խ.-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ աղջիկը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է բժիշկ Դավիթ Ա.-ի հսկողության տակ, ի դեպ՝ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո: Հղիության ընթացքում Լիլիթին անընդհատ ասվել է, որ պտղի դիրքը ճիշտ չէ, եւ պետք է կեսարյան հատում անել: Վերջին օրը, սակայն տեղեկացրել են, որ երեխան փոխել է դիրքը, եւ կեսարյան հատման անհրաժեշտություն այլեւս չկա: Դավիթ Ա.-ն, ըստ տիկին Լենայի, մանրամասնել է՝ գլուխը մի քիչ բարձր է մնացել, դժվար կլինի, բայց ոչինչ, կօգնենք, ինքնուրույն կծննդաբերես: Երեխան ծնվել է մեծ դժվարությամբ, իսկ երիտասարդ մայրը դրանից հետո սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: «Ամսի 25-ին ես գնացի երեխային տեսա (նկատի ունի դստերը՝ Լիլիթին), շատ վատ էր, տաքություն ուներ: Մի ձեւի ոնց որ հավես չուներ, չէր խոսում հետս...»,- ասաց մահացած ծննդկանի մայրը եւ հուզվելով այլեւս չկարողացավ խոսել: Նրան շարունակեց Լիլիթի հորաքույրը: «Լիլիթն ասել է, որ ներսից ցավեր ունի, կախվածություն ունի, տաքություն ունի, իսկ բժիշկն իրեն բացատրել է, որ կարերն այտուցված են, կախված է, դրանից է տաքությունը: Ես չեմ հասկանում, եթե կարերը այտուցված են, բժիշկն ի՞նչ պիտի անի: Այտուցվածություն՝ նշանակում է կա բորբոքային պրոցես»,- կարծիք հայտնեց Արմիեն Ա.-ն: Հաջորդ օրը Լիլիթին այցելել է սկեսուրը եւ հարսին հայտնաբերել էլ ավելի վատ ինքնազգացողությամբ: Ծննդաբերության երրորդ օրը, սակայն ծննդկանին դուրս են գրել, ինչը չի նշանակում, որ նա սկսել էր իրեն լավ զգալ: «Երրորդ օրը, երբ որ դուրս են գրել, երկու հոգի թեւերը մտած վերելակից դուրս են բերել, հասցրել ամուսնուն: Ամուսինը ծաղիկներով է դիմավորել, երեխան (Լիլիթը-խմբ.) ասել է՝ ես չեմ կարող բռնել ծաղիկը, մի տուր, ես լավ չեմ, ես մեռնում եմ: Ամուսինը նայում, տեսնում է քրտինքի մեջ կորած, տաքության մեջ վառվում է: Հենց վերելակի մոտից զանգում է բժշկին, ասում է՝ բժիշկ, կինս լավ չէ, ոնց իրեն ես տուն տանեմ, ախր մենք գյուղ տեղ ենք ապրում, հեռու ենք: Բժիշկը պատասխանում է՝ խնդիր չկա, տաքություն է, կասեմ ինչ դեղեր անեք, արյան տոկոսն է ցածր, սնիկերս տվեք, թող ուտի, անալգին-դիմեդրոլ արեք, թող քնի, իրեն մի խանգարեք»,- փոխանցեց տիկին Արմինեն եւ զայրացած ավելացրեց. «Այսինքն՝ թող քնի, մեռնի, իրեն մի խանգարեք, կարեւորը՝ հիվանդանոցում չմեռնի»:     Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի  այսօրվա համարում: 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am