Ցմահ դատապարտյալի դիմումը մերժվեց. a1plus.am

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը նույնիսկ 23 տարի անց չի կարող վաղաժամկետ ազատ արձակվել:  Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը:  «Չգործող ինստիտուտ է, ընդամենը թղթի վրա է նշված, եթե հիմնավորումը նայենք, ես չգիտեմ դատարանը ինչով է հիմնավորելու որոշումը: Ասենք, կարող է նշել, որ 20 տարվա ընթացքում երկու տույժ է ունեցել, դա պատճառ չէ: Ձեւական բնույթ է կրում տույժի առկայությունները»,- ասաց պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:   Անկախ հանձնաժողովը մերժել էր ցմահ դատապարտյալին, որպես հիմք ընդունելով այն, որ առկա է ռեցեդիվի հանգամանք: Առաջին ատյանի դատարանն էլ անփոփոխ էր թողել հանձնաժողովի  որոշումը:  Նախորդ դատական նիստին  վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հետաձգել էր նիստը՝ պարզելու ՝ ռեցեդիվի հանգամանք առկա է, թե՝ ոչ:  Ոստիկանությունից էլ ստացվել էր պատասխան, ըստ որի Ստեփան Գրիգորյանի գործով առկա չէ ռեցեդիվ. «Մի մեծ հիմնաքար  հանվեց անկախ հանձնաժողովի որոշումից, դուրս եկավ, սակայն արդյունքը մնաց նույնը:  Կարմիր գծով գնում էր առկա է ռեցեդիվ, առկա է ռեցեդիվ, դատախազն էլ իր ելույթում անընդհատ դրան էր անդրադառնում: Սա նորմալ չէ, սա իրավական երկրին բնորոշ երեւույթ չէ»,- ավելացրեց պաշտպանը: Մոտ 30 ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործերով մերժումները, ըստ պաշտպանի,  վկայում են այն մասին, որ  ինստիտուտը չի գործում: Սա լուրջ խնդիր է դառնում Հայաստանում անկախ  դատարանի  կայացման գործում. «Բազմաթիվ զեկույցներ, թե իրավապաշտպան կառույցներ անդրադարձ են կատարել, որ դատարանները դեռեւս չունեն այն անկախության մակարդակը, որպեսզի կարողանան իրենց ներքին համոզմամբ անկախ դատական ակտ կայացնեն»,- նշեց Ռոբերտ Ռեւազյանը: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի ոչ միայն վճռաբեկ, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am