Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել քվեարկության ընթացքին։ Օրվա ընթացքում առաքելության դիտորդներն արձանագրել են ընտրողների ուղղորդման, ընտրողին օգնելու կարգի խախտման, քվեարկության գաղտնիության ապահովման, ընտրական ընթացակարգերի պահպանման և դիտորդների իրավունքների սահմանափակման վերաբերյալ մի շարք դեպքեր։

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՂԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄ

Աշտարակ, թիվ 17/7 ընտրատեղամաս
Ժամը 14։00-ի սահմաններում առաքելության դիտորդն արձանագրել է առնվազն երկու դեպք, երբ քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամը, ընտրողներին բացատրելով քվեարկության կարգը, առանձնացրել է քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը՝ ցույց տալով, թե ինչպես այն տեղադրել քվեածրարում, և միաժամանակ նշել, որ մյուս քվեաթերթիկները պետք է նետել քվեախցիկում գտնվող աղբամանը։ Հանձնաժողովի անդամն առանձնացրել է թիվ 10 քվեաթերթիկը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հրաժարվել է խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցել հանձնաժողովի գրանցամատյանում։

Սպիտակ, թիվ 22/21 ընտրատեղամաս
Ժամը 14։30-ի սահմաններում ընտրատեղամաս են ներկայացել տարեց ընտրող և նրան ուղեկցող տղամարդ, որը ներկայացել է որպես ընտրողի որդի։
Երկուսն էլ փորձել են միաժամանակ մուտք գործել քվեախցիկ։ Վստահված անձանց միջամտությունից հետո հանձնաժողովն արգելել է ուղեկցող անձին մուտք գործել քվեախցիկ՝ առանց որպես օգնող անձ գրանցվելու։
Դիտորդն արձանագրել է, որ ուղեկցող տղամարդը տարեց ընտրողի ականջին ասել է, թե ում պետք է ընտրի, որից հետո ընտրողը մուտք է գործել քվեախցիկ։
Որոշ ժամանակ անց ընտրողը կանչել է ուղեկցողին՝ պատճառաբանելով, որ չի կարող ինքնուրույն քվեարկել։ Դրանից հետո հանձնաժողովը գրանցել է ուղեկցող անձի տվյալները գրանցամատյանում՝ որպես օգնող անձ, և թույլատրել նրան մուտք գործել քվեախցիկ։

Կողբ, թիվ 37/6 ընտրատեղամաս
Ժամը 13։35-ի սահմաններում դիտորդն արձանագրել է ընտրողին օգնելու կարգի խախտման դեպք։
Կինը, որը գրանցվել էր որպես քվեարկության ընթացքում իր ամուսնուն օգնող անձ, գրանցվելուց հետո ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը՝ ընտրողին թողնելով քվեախցիկից դուրս։
Խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հարթագյուղ, թիվ 22/4 ընտրատեղամաս
Ժամը 14։30-ի սահմաններում դիտորդն արձանագրել է քվեարկության սենյակի կահավորման խնդիր, որը քվեարկության գաղտնիության խախտման ռիսկեր է ստեղծել։
Մասնավորապես, քվեախցիկների անմիջապես հետևում գտնվել է բաց մուտք, որը ծածկված է եղել միայն սավանով։ Միաժամանակ, այդ մուտքը պարբերաբար օգտագործվել է պետքարանից օգտվելու նպատակով՝ քվեախցիկների հետևում մարդկանց անցուդարձ ապահովելով։
Խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Ջրաշեն, թիվ 22/15 ընտրատեղամաս
Ժամը 18։00–18։30-ն ընկած ժամանակահատվածում երեքից չորս ընտրող փորձել են ընտրատեղամասից դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկները։
Բոլոր դեպքերում հանձնաժողովի նախագահը կանխել է քվեաթերթիկների դուրսբերումը՝ պահանջելով ընտրողներից վերադառնալ և դեն նետել չօգտագործված քվեաթերթիկները։

Ջրաշեն, թիվ 22/14 ընտրատեղամաս
Ժամը 17։30–18։00-ն ընկած ժամանակահատվածում դիտորդն արձանագրել է ընտրատեղամասում կողմնակի անձի ներկայություն, որը որևէ վկայական չի կրել։
Դիտորդի՝ ընտրատեղամասում գտնվելու ընթացքում նշված անձը շուրջ 10 րոպե շարունակել է մնալ ընտրատեղամասում, որից հետո հանձնաժողովի նախագահի հորդորով հեռացել է։
Խախտման վերաբերյալ գնահատականը հանձնաժողովի գրանցամատյանում արդեն իսկ արձանագրված է եղել մեկ այլ դիտորդական առաքելության դիտորդի կողմից։

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Օրվա ընթացքում առնվազն 10 ընտրատեղամասում արձանագրվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջի ամբողջական լուսանկարահանման իրավունքի սահմանափակումներ։
Նմանատիպ դեպքեր արձանագրվել են հետևյալ ընտրատեղամասերում՝
Կոշ՝ 17/27,
Ավան՝ 17/15,
Սևան՝ 20/11,
Սարահարթ՝ 22/11,
Լեռնավան՝ 22/13,
Մեծ Սեպասար՝ 30/6,
Կապան՝ 35/7, 35/8 և 35/19,
Կողբ՝ 37/6։

Հանձնաժողովների նախագահները և/կամ քարտուղարները, անձնական տվյալների պաշտպանության պատճառաբանությամբ, դիտորդներին չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել գրանցամատյանի նշված էջը՝ ծածկելով ընտրողներին օգնող անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները։
Սևանի թիվ 20/11 ընտրատեղամասում ժամը 17։00-ի սահմաններում հանձնաժողովի նախագահը, անձնական տվյալների պաշտպանության պատճառաբանությամբ, դիտորդին թույլատրել է լուսանկարահանել գրանցամատյանի նշված էջը միայն մասնակի՝ թղթով ծածկելով օգնող անձանց անձնագրային տվյալները։ Խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը գրանցվել է հանձնաժողովի գրանցամատյանում։

Կապանի թիվ 35/19 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը սահմանափակումը հիմնավորել է նաև հանձնաժողովների դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով։
Կապանի թիվ 35/7 և 35/8 ընտրատեղամասերում սահմանափակումներն ավելի լայն են եղել․ հանձնաժողովները ծածկել են ոչ միայն օգնող անձանց անձնագրային տվյալները, այլև մինչև դիտորդի ժամանումը գրանցված օգնող անձանց տվյալներն ամբողջությամբ։

Լեռնավանի թիվ 22/13 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն սկզբում հրաժարվել է թույլատրել նշված էջի լուսանկարահանումը, ապա թույլատրել է այն լուսանկարել միայն անձնագրային տվյալները ծածկված վիճակում։ Դիտորդի գնահատականը գրանցամատյանում արձանագրելուց և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ կապ հաստատելուց հետո միայն հանձնաժողովի նախագահը թույլատրել է ամբողջությամբ լուսանկարահանել էջը։

Հիշեցնենք, որ նմանատիպ սահմանափակումների առնչությամբ «Ականատես» դիտորդական առաքելությունը նախկինում նախաձեռնել է դատական գործընթացներ, որոնց շրջանակում դատարանն իրավաչափ չի համարել դիտորդների լուսանկարահանման իրավունքի նման սահմանափակումը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ընտրական հանձնաժողովներին ապահովել ընտրական ընթացակարգերի պատշաճ պահպանումը, ձեռնպահ մնալ ընտրողների ուղղորդում պարունակող գործողություններից, կանխել ընտրողների ազատ կամարտահայտումը և քվեարկության գաղտնիությունը վտանգող դրսևորումները, ինչպես նաև ապահովել դիտորդների՝ օրենքով սահմանված իրավունքների անխոչընդոտ իրացումը։

Դիտորդների իրավունքների լիարժեք ապահովումը ընտրական գործընթացի թափանցիկության և հանրային վերահսկողության կարևոր երաշխիք է։
«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։ 

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամուսնու փոխարեն մուտք է գործել քվեախցիկ և նրա փոխարեն կատարել քվեարկությունը․ խախտումներ Դեմ եմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը «Իմ դիրքորոշումը հստակ է». Իրինա Յոլյան Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և այն վստահությանն ու քվեներին, որը տվել եք մեր ուժին ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է Опубликованные документы USAID раскрывают, как администрация Байдена пыталась продвигать антироссийские нарративы через западные социальные сети Հասկանելի է, որ քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանի երազանքն էր, որ Հայաստանը նմանվի Ադրբեջանին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ На президентских выборах в США в 2028 году республиканцам и демократам могут бросить вызов независимые кандидаты — The Hill «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին ևս զրկել են ընտրելու իրավունքից․ Մելոյան Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն Հուսով եմ՝ կլինեն արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը միացավ Ղազարյանին աջակցողներին Քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն «Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ Բախվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բախվել է քարե պատնեշին․ կա վիրավոր Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան Մանդատն ինձ տրվել է ալիևյան սահմանադրությունը մերժելու համար․ Հայկ Սուքիասյան ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են․ «Հետք» ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Երբ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am