Քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն

«Ազատությունը» գրում է. «Սպիտակում ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են ընթանում։ Դիտորդները, սակայն, մի շարք խախտումներ ու խնդիրներ են արձանագրել, որոնք էական ազդեցություն ունեցող չեն համարում։
Մասնավորապես, տեղական դիտորդները նշել են բաց քվեարկության և վստահված անձանց կողմից ընտրողներին ուղղորդելու առանձին դեպքերի մասին։ «Անկախ դիտորդ» դաշինքի փոխանցմամբ՝ որոշ ընտրատեղամասերում միաժամանակ ներկա են եղել նույն քաղաքական ուժի` մեկից ավելի վստահված անձինք, ինչը հակասում է ընտրական օրենսդրության պահանջներին։ Դիտորդները չեն բացառում, որ նման դեպքերը կարող էին նպատակ ունենալ ազդելու ընտրողների որոշման վրա։
Ուշագրավ իրավիճակ է եղել Ջրաշեն բնակավայրում, որն ընդամենը երկու ընտրատեղամասեր ունի և երկուսն էլ տեղակայված են նույն դպրոցի շենքում։ Դեպի ընտրատեղամասեր տանող ճանապարհն անցնում է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի կողքով, որտեղ դեռևս փակցված են քարոզչական պաստառներ։

Այս հանգամանքը քննադատել են թե՛ դիտորդները, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ կարծիք հայտնելով, որ պաստառները կարող են հոգեբանական ազդեցություն ունենալ քվեարկության եկող քաղաքացիների վրա։ Միևնույն ժամանակ, շտաբը տեղակայված է ընտրատեղամասերից ավելի քան 50 մետր հեռավորության վրա, ուստի տվյալ դեպքում Ընտրական օրենսգրքի խախտում չի արձանագրվել։

Սպիտակում առավել տարածված խնդիրներից մեկը ընտրացուցակներում քաղաքացիների անունների բացակայությունն է։ Անձնագրային բաժանմունքի մոտ մարդիկ էին հավաքվել՝ փորձելով վերականգնել ընտրելու իրենց իրավունքը։ Նրանցից ոմանք պնդել են, որ համայնքից մեկ տարուց ավելի չեն բացակայել, սակայն տեղամաս հասնելուն պես պարզել են, որ ընտրացուցակներում ընդգրկված չեն։
Դիտորդները պատմել են նաև դեպքերի մասին, երբ քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, իսկ վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն։

Անձնագրային բաժանմունքի ղեկավարը չի բացառել, որ նման իրավիճակները կարող են պայմանավորված լինել աշխատանքային բացթողումներով կամ սխալներով։ Նրա խոսքով՝ իրենց դիմած քաղաքացիների ընտրական իրավունքները վերականգնվում են։
Սպիտակում ընտրապայքարին մասնակցում է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավի սկզբից հայտարարել է, որ համայնքում միակ ընդդիմադիր ուժն ինքն է։ «Բարոյական արժեքներ» կուսակցությունն էլ, թեև ընդգծել է, որ ՔՊ-ի և կառավարության հետ սկզբունքային խնդիրներ չունի, դեմ է գործող համայնքապետ, իշխող ուժի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի վերընտրմանը։
Երկու ուժերն էլ նախապես բացառել են հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորությունը»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Քաղաքացիները բուժման նպատակով մեկնել են արտերկիր, վերադառնալուց հետո պարզել, որ ընտրելու իրավունք չունեն «Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ Բախվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բախվել է քարե պատնեշին․ կա վիրավոր Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան Մանդատն ինձ տրվել է ալիևյան սահմանադրությունը մերժելու համար․ Հայկ Սուքիասյան ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են․ «Հետք» ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Երբ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել Փաշինյանը կարող է նախաձեռնել այդ գործընթացը, բայց այլևս չի լինելու իրավիճակի տերը... Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների թիվը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Դավիթ Ղազինյան 35 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 42 հաղորդում Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am