Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ

Նախկին պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Արցախցիների կենսաչափական նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջանի Հանրապետություն» գրելու իշխանությունների որոշումը պարզապես տեխնիկական կամ փաստաթղթային հարց չէ։ Սա շատ ավելի խորքային խնդիր է, որն առնչվում է մարդու ինքնությանը, արժանապատվությանը և պատմական հիշողությանը։

Մարդը ծնվել է Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Հադրութում կամ Արցախի մեկ այլ բնակավայրում։ Դա փաստ է, որը չի կարող փոխվել ո՛չ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, ո՛չ պատերազմով, ո՛չ բռնի տեղահանությամբ և առավել ևս՝ որևէ իշխանության որոշմամբ։

Իշխանությունները փորձում են այս որոշումը ներկայացնել որպես միջազգային չափորոշիչների պահանջ։ Սակայն միջազգային չափորոշիչների գոյությունը դեռ չի նշանակում, որ դրանց շրջանակում հնարավոր չէ այլ լուծում գտնել։ Ավելին՝ նախկինում արցախցիների փաստաթղթերում նշվել են հենց իրենց ծննդավայրերի անունները։

Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր նախկինում հնարավոր, իսկ այսօր հանկարծ դարձել է անհնար։

Եվ եթե անգամ իշխանությունները պնդում են, որ դա միջազգային պրակտիկայի պահանջ է, ապա ինչո՞ւ չեն քննարկում այլընտրանքային տարբերակները՝ ծննդյան վկայականում առկա տվյալների պահպանումը կամ առնվազն բնակավայրի անվան նշումը։

Բայց այս պատմության մեջ ամենացավալին միայն որոշումը չէ, այլ այն, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն արձագանքում սեփական իրավունքները պաշտպանել փորձող մարդկանց։

Առավել ուշագրավ է Փաշինյանի արձագանքն այս հարցին։ Վերջինս հայտարարում է, որ պետք է առաջնորդվել նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ, որպեսզի «Եռաբլուրը չընդլայնվի»։

Այսինքն՝ անձնագրերում արցախցիների ծննդավայրը նշելու հարցն էլ են փորձում մանիպուլացնել՝ պատերազմի վերսկսման վախ ներարկելով։

Վերջերս, երբ արցախցիները կառավարության շենքի դիմաց բողոքում էին այս որոշման դեմ՝ բացականչելով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ԱԽ քարտուղարը նրանց պատասխանել էր. «Բա դուք այստեղ ի՞նչ եք անում»։

Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք կորցրել են իրենց հարազատներին, տները, ծննդավայրը և «համարձակվում են» պահանջել, որ փաստաթղթերից չջնջվի իրենց իրական ծննդավայրը։

Այսպիսի վերաբերմունքով իշխանությունները միմիայն խորացնում են արցախցիների նկատմամբ ատելության ու խտրականության մթնոլորտը։

Արցախցիներին թիրախավորելով՝ հասարակության ներսում նոր բաժանարար գծեր են ստեղծում։ Իսկ մասնատված հասարակությունն ավելի խոցելի է դառնում արտաքին վտանգների առաջ։

Արցախցիներն իրենց կամքով չեն լքել իրենց տները։ Նրանք չեն հրաժարվել իրենց հայրենիքից։ Եվ որևէ մեկի քաղաքական որոշումը չի կարող հետադարձ ուժով փոխել նրանց ծննդյան վայրը։

Արցախցու ծննդավայրը Ստեփանակերտն է, Շուշին, Մարտունին, Հադրութը և Արցախի մյուս բնակավայրերը։ Ոչ մի անձնագրային գրառում չի կարող փոխել այդ պատմական փաստը, չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից։

Արցախցիները հազարամյակներ շարունակ ապրել են իրենց հայրենիքում։ Այդ պատմական ներկայության վկայություններն են Արցախի բազմաթիվ եկեղեցիներն ու վանքերը, պատմամշակութային ժառանգությունը։ Սա ոչ միայն պատմական հիշողության, այլև մեր ժողովրդի ինքնության անբաժանելի մասն է։

Եվ այսօր, երբ իշխանությունը փոխանակ այս մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվի, նրանց արժանապատվությունը վերականգնի և սոցիալական խնդիրներին լուծումներ տա, հաճախ հակառակ վերաբերմունքի է արժանացնում։

Արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակն անմխիթար է. նրանք հաճախ բախվում են նաև խտրական վերաբերմունքի։ Մինչդեռ այս մարդիկ ոչ միայն մեր հոգածության, այլև պետության առանձնահատուկ աջակցության կարիքն ունեն։ Պետք է օգնել նրանց հաղթահարել տեղահանության հետևանքները, արժանապատիվ պայմաններում ապրել և լիարժեք ինտեգրվել հասարակությանը։

Մեր հայրենակիցները ենթարկվել են էթնիկ զտման, և չափազանց կարևոր է նրանց նկատմամբ համերաշխության ու ապրումակցման դրսևորումը։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ նրանց կողքին լինենք ոչ միայն խոսքով, այլև գործով։

Խաղաղությունը չի կարող կառուցվել սեփական ժողովրդի հիշողությունը ջնջելու, նրա արժանապատվությունը նվաստացնելու և նրա ցավը ծաղրելու հաշվին։

Վաղուց ժամանակն է, որ այս մարդկանց խմբակը ենթարկվի պատասխանատվության՝ մեր պետականությանն ու ինքնությանը այսքան անդառնալի վնաս հասցնելու համար։

Ի վերջո, ազգային պետության կերտման գործում առանցքային դեր պետք է ունենան նաև արցախցի մեր քույրերն ու եղբայրները։ Նրանք պետք է ունենան իրենց արժանի տեղն ու դերը մեր պետության կյանքում, նրանց իրավունքները պետք է հարգվեն, արժանապատվությունը՝ պաշտպանված լինի, իսկ ինքնությունը՝ պահպանվի։ Չէ՞ որ ազգային պետություն կերտելու գաղափարը հենց նրանում է, որ յուրաքանչյուր հայ, այդ թվում՝ բռնի տեղահանության ենթարկված մեր հայրենակիցները, իրենց երկրում զգան պաշտպանված, արժևորված և լիարժեք քաղաքացի։

Սատարումս և աջակցությունս՝ արցախցի մեր բոլոր հայրենակիցներին։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում Սա՞ է իշխանության վերաբերմունքը հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ Բախվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բախվել է քարե պատնեշին․ կա վիրավոր Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան Մանդատն ինձ տրվել է ալիևյան սահմանադրությունը մերժելու համար․ Հայկ Սուքիասյան ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են․ «Հետք» ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Երբ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել Փաշինյանը կարող է նախաձեռնել այդ գործընթացը, բայց այլևս չի լինելու իրավիճակի տերը... Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների թիվը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Դավիթ Ղազինյան 35 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 42 հաղորդում Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am