Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի Սահմանադրության նախագծի օգտին։ Նա այդ մասին ասել է օրինակ Հանրայինի եթերում։

Մինչ այդ էլ, իշխանության բացահայտ կամ լատենտ աջակիցները հետեւողականորեն սկսել են տարածել, որ Փաշինյանն ունի ընդդիմության այն 6–7 ձայնը, որ պետք է հանրաքվեի համար։

Ակնառու է իհարկե հոգեբանական գրոհը, որ քարոզչական այդ տեխնոլոգիայով իրականացնում է իշխանությունը։ Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել է, որ, եթե Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը կքվեարկի նախագծի օգտին, ապա կարո՞ղ է հանձնառություն ստանձնել, որ հրաժարական կտա՝ եթե ընդդիմությունը չքվեարկի։

Տրամաբանական արձագանք է, որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ընդդիմությունը քվեարկելու է իր ուզած ձեւով, ապա վստահ կարող է հայտարարել՝ եթե չքվեարկի, կտամ հրաժարական։

Սա իմիջայլոց։ Բուն իմաստով սակայն, խաղն իհարկե այդքան պարզ կամ պարզունակ չէ։ Փաշինյանը փաստորեն մղվում է անկյուն։ Դա նկատելի է։ Դրա վկայությունն է նաեւ հարցազրույցը Հանրայինին։ Այստեղ հարց կարող է առաջանալ՝ ընդդիմությունը նրան պե՞տք է տա անկյունից դուրս գալու հնարավորություն, թե՞ ոչ։ Ընդ որում, տալ անկյունից դուրս գալու հնարավորություն, բայց միեւնույն ժամանակ՝ չտալով կանաչ լույս Ադրբեջանի պահանջով փոխվող Սահմանադրությանը։

Այո, սա իրավիճակ է, երբ ընդդիմությունը կանգնում է այսպիսի պատասխանատու որոշումների առաջ, որովհետեւ, պատասխանատվությունը բնականաբար աճում է, երբ աճում է դերն ու նախաձեռնողականությունն անցնում է ընդդիմությանը։ Իսկ դա տեղի է ունեցել նկատելիորեն, ու հիմա զարմանալի չէ, որ ընդդիմադիր ուժերի համար կան նաեւ այդպիսի մարտահրավերներ՝ «կառավարել» Նիկոլ Փաշինյանի «անկյունը»»։

 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Փաշինյանը փորձում է ընդդիմության միջոցով դուրս գալ իր իսկ ստեղծած անկյունից․ Հակոբ Բադալյան Մանդատն ինձ տրվել է ալիևյան սահմանադրությունը մերժելու համար․ Հայկ Սուքիասյան ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են․ «Հետք» ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Երբ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել Փաշինյանը կարող է նախաձեռնել այդ գործընթացը, բայց այլևս չի լինելու իրավիճակի տերը... Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների թիվը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Դավիթ Ղազինյան 35 ընտրատեղամասում արձանագրվել է խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 42 հաղորդում Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am