Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:45-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» ու «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Հակոբյանն ու կրտսեր պարեկ Մուշեղ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով Honda հայտվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում կոտրելով լուսակիրը, ցուցանակը ու վնասելով հարևանությամբ գործող շինությունը։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Գնում ենք բացարձակ հաղթանակի. Արման Ավետիսյան «Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան «Հայաստանի միակ փրկօղակը․․․»․ Հայկ Այվազյան Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը Իրանը հորդորել է իրաքյան իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am