Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Ախր շատ տկարամիտ են Հայ Ազգային Կոնգրեսի վարկաբեկման առաջադրանք ստացած Նիկոլ Փաշինյանի քարոզիչները։

Նրանք էդպես էլ չհասկացան 1988-ի մեծ ազգային զարթոնքի ծնունդ Հայոց Համազգային Շարժման գաղափարախոսությունն ու քաղաքական փիլիսոփայությունը։

Մերժելով հայդատականությունը որպես արկածախնդրական քաղաքական մեթոդաբանություն, որը հիմնված է իրողությունների ոչ ադեկվատ ընկալման, անիրատեսական ռևանշիստական նկրտումների և «պատմական արդարության» վերականգնման սին պատրանքների վրա՝ «Ղարաբաղ» կոմիտեն և Հայոց Համազգային Շարժումն ի սկզբանե եղել են հայ ժողովրդի իրավունքները պաշտպանող առողջ՝ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ դիրքերի վրա։

Այն ծնվել է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժում՝ այնուհետև որդեգրելով նաև ինչպես անկախ հայկական պետության ստեղծման, այնպես էլ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացված զանգվածային ջարդերից հետո Արցախի ժողովրդի ինքնապաշտպանությանն աջակցության օրակարգը։

Եթե փորձենք երկու բառով բնութագրել Հայոց համազգային շարժման, այնուհետև՝ Հայ Ազգային Կոնգրեսի և վերջերս մոդայիկ բառ դարձած «լևոնականության» քաղաքական փիլիսոփայությունը, ապա ես դա կանվանեի «իրատեսական ազգայնականության» դոկտրին, որը ձևակերպվում է ժամանակակից քաղաքակրթության և գործող միջազգային աշխարհակարգի ու հանրության համար ընդունելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Այս է պատճառը, որ ժամանակին հայդատականները մեզ մեղադրում էին «հակազգային» լինելու, իսկ իշխանության այսօրվա ծախու քարոզիչները մեղադրում են «հայդատական» լինելու մեջ։

Մերժելով հայդատականությունը՝ Հայոց համազգային շարժումը երբեք չի մերժել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կամ 1915 թվականի Հայոց ցեղասպանության եղելությունը և միջազգային ճանաչման գործընթացը (մենք ուղղակի չենք ընդգրկել այն արտաքին քաղակաքական օրակարգի մեջ որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման)։

Ե՛վ 1990 թվականի Անկախության հռչակագիրը, և՛ դրա վրա հղման ընդգրկումը Սահմանադրության նախաբանի մեջ արտացոլել են մեր մոտեցումներն առ այն, թե ինչպես մենք պետք է ձևակերպենք մեր ազգային ձգտումներն աշխարհի համար ընկալելի լեզվով՝ զերծ պահելով ազգայնական ծայրահեղականությունից և քաղաքականապես ժամանակավրեպ բառապաշարից։

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը, որը՝

1. մի կողմից՝ հաստատում է Հայոց պետության պատմական շարունակականությունը և պաշտպանում է մեր պատմամշակութային ինքնությունը՝ ներառյալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը,

2. մյուս կողմից՝ հավասար ժողովրդավարական իրավունքներ է ապահովում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ անկախ էթնիկ ծագումից, և մերժում ազգային բացառիկության կեղծ գաղափարախոսությունը ինչպես ներքին կյանքում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Հայաստանի Հանրապետության հիմքում եղած երկու հիմնարար փաստաթղթերը՝ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը, մենք ձևակերպել ենք աշխարհի համար ընդունելի ազգային կոնսենսուսի հիման վրա։ Հակառակ այսօրվա ապիկար իշխանությունների պնդումների՝ դրանք երբեք «կոնֆլիկտածին» չեն եղել։ 1991–1998 թվականներին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ բանակցություններում երբեք այդ ձևակերպումների փոփոխության հարց չեն բարձրացրել։

Նման հարցի բարձրացումը կապված է բացառապես այն գնի հետ, որը հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին։

Հետևաբար, հարցն ունի պարզ լուծում։

ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Գնում ենք բացարձակ հաղթանակի. Արման Ավետիսյան «Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան «Հայաստանի միակ փրկօղակը․․․»․ Հայկ Այվազյան Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը Իրանը հորդորել է իրաքյան իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am