Իսկ Արմեն Սարգսյանի առաջին հայրենիքը ո՞րն է.Լեւոն Շիրինյան

ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում  ՀՀ դեսպան  Արմեն Սարգսյանը ,նախապես հայտարարած հանդիպումների շարքը Հայաստանում չավարտած, մեկնեց Ռուսաստան, որի համար նա արդեն հասցրել է հայտարարել, որ իր երկրորդ հայրենիքն է:  Ի սկզբանե նախագահի պաշտոնում Լոնդոնում երկար տարիներ ապրած Սարգսյանի թեկնածության առաջադրումը մեկնաբանվեց իբրեւ արտաքին աշխարհին, մասնավորապես, Արեւմուտքին արված ժեստ, քանի որ խիստ ռուսական կողմնորոշում ունեցող ներկայիս իշխանության պարագայում արեւմտյան արժեհամակարգին հոգեհարազատ Սարգսյանի առաջադրումը պետք է  որ ջերմորեն  ընդունվեր այդ շրջանակներում:  Սակայն մոսկովյան այցը կարծես հօդս ցնդեցրեց այդ պատրանքները, քանի որ դա դիտարկվեց  Ռուսաստանից <<դաբրո>> վերցնելու քայլ:  Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը Սարգսյանի՝<< երկրորդ հայրենիք >>արտահայտությանն արձագանքեց այսպես.<<Բա առաջին հայրենիքը ո՞րն է, Անգլիա՞ն… Այնտեղ երկար տարիներ է ապրել: Իսկ Հայաստա՞նը>> : Նրա կարծիքով Հայաստանին ո՛չ արեւմտամետ, ո՛չ էլ ռուսամետ մարդ է պետք.<<Մնացածը ՝ որտեղ ինչ է հնչեցրել, տեխնիկայի հարց է: Մշակույթի մեջ կարելի է որեւէ երկրի, արժեհամակարգի հարել, բայց եթե երկար  տարիներ ապրել է Անգլիայում, դա դեռ չի նշանակում, թե անգլիացի է>>  : Այդուհանդերձ, քաղաքագետը հիշեցնում է մեր՝ բազում թելերով կապվածությունը Ռուսաստանին.<<Հայաստանի  պորտալարը մի փոքրիկ Լարսն է, Լարսն էլ սեղմում են, Հայաստանը սկսում է փռշտալ,  հետեւաբար ով ինչ ուզի անի-չանի, պետք է պարտադիր Մոսկվա գնա: Բայց դա պետք չէ հակադրել ո՛չ Արեւմուտքին, ո՛չ Արեւելքին: Առավել եւս, որ հայության ահռելի զանգվածը Ռուսաստանում է,  եւ հետո Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական, ֆինանսական որոշակի հարցեր կան, որ պետք է ճշտել>>: Քաղաքագետը չի կարծում, թե Սարգսյանը կտրված է Հայաստանից, հակառակը ՝  Լոնդոնում ապրելու փաստը ,ըստ նրա, կօգնի Արմեն Սարգսյանին ավելի լավ ընկալել հայաստանյան խնդիրները, իսկ այդ հարցում ժողովուրդն ինքը պետք է հետամուտ լինի, պահանջատեր, որպեսզի ՀՀ 1-4-րդ դեմքերը բացառապես Հայաստանի շահը առաջ մղեն: Լեւոն Շիրինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախագահի թեկնածուի կարգավիճակում Արմեն Սարգսյանը կարծես թե փորձում է հնարավորինս շատ երկրներ այցելել, քանի որ դա, ըստ նրա,  հարկավոր է վարչակարգին։<<Վարչապետության ժամկետից առաջ վարչակարգը փորձում է իրեն մի փոքր լեգիտիմություն ապահովել, նա աշխարհով մեկ ման է գալիս եւ եվրոպացու կերպարով հայաստանցու կերպար է առաջացնում: Շատ լավ է>>,- ասում է Շիրինյանը՝ ավելացնելով սակայն, որ սրան զուգահեռ հարկավոր է կարգավորել նաեւ ներքին խնդիրները, այլապես  նրա կերպարի շուրջ սպասումները  փուչիկի պես կպայթեն: Մեր դիտարկմանը, թե նույն սպասելիքները կային նաեւ Կարեն Կարապետյանից, սակայն ժամանակը հակառակը ցույց տվեց, քաղաքագետը պատասխանեց, որ Կարապետյանից սպասելիքները նրա անձի նկատմամբ համակրանքով էր պայմանավորված: Շիրինյանը,այդուհանդերձ, նկատեց, որ ըստ էության , հաջորդ նախագահի լիազորությունները  խիստ սահմանափակ են լինելու, հետեւաբար   նա անգամ չորրորդ նախագահը չի լինելու, այլ ինչպես մեր զրուցակիցը բնորոշեց՝ նոր վարչապետության շրջանի առաջին նախագահը: Վերջին օրերին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը մամուլով կասկածներ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը հնարավոր է մասոնական օթյակներից մեկի ազդեցության տակ գործի, անդրադառնալով այդ կասկածներին քաղաքագետն<Թալեաթն էլ էր մասոնական վատ լուծե՞ց Թուրքիայի հարցը>>, քաղաքագետը ընդգծեց նաեւ, որ նման տեղեկատվության չի տիրապետում : Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am