Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը 2026թ․նոյեմբերի 29-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության 12 համայքներում։

Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 110 շրջիկ դիտորդների և 10 արագ արձագանքման խմբերի միջոցով։
Ժամը 10։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 317-ից 154 տեղամաս։

Առավոտվա նիստ

Տեղամասերի շուրջ 72%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00-ին, 28% տեղամասերում այն սկսվել է ուշացմամբ՝ առավելագույնը 20 րոպե։
Բոլոր դեպքերում դա պայմանավորված է եղել հանձնաժողովի անդամների ուշացմամբ և չի ունեցել էական ազդեցություն։ 1 տեղամասում նիստը սկսվել է 06։40 և հնարավոր չի եղել դիտարկել չհրկիզվող պահարանը բացելը, սակայն որևէ ակներև խախտում չի արձանագրվել։

Տեղամասերից 7-ում արձանագրվել են խնդիրներ, որոնք սակայն չեն ազդել գործընթացի վրա։
1-ում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել գործառույթներին և չի վարել նիստը։
1-ում վիճակահանությունը չի իրականացվել սահմանված կարգով․ հանձնաժողովը պայմանավորվել էր գործառույթների բաշխման հերթականության վերաբերյալ, այնուհետև ձևական վիճակահանություն իրականացրել, սակայն գրանցել նախնական համաձայնությամբ ամրագրված հերթականությունը։
Եւս 1 տեղամասում հանձնաժողովը արգելել է դիտորդին ծանոթանալ գրանցամատյանում տեղեկատվության հետ, սակայն խախտումը վերացվել է։
Բոլոր դիտարկված տեղամասերում տպվել և պատշաճ փակցվել է գրանցամատյանում ընտրողների բացակայության վերաբերյալ 0-ական տեղեկանքը։
Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 16-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնցից
2-ը կարող է վտանգել ընտրողի քվեարկության գաղտնիությունը,
7-ում անբավարար է եղել քվեարկության խցիկի հատվածում լուսավորությունը, ինչը երեկոյան ժամերին կարող է հանգեցնել ակամա բաց քվեարկության դեպքերի։
2 տեղամասերում դիտորդների գնահատմամբ սենյակային ջերմաստիճանը անբավարար ցածր է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման համար։
Իրազեկման նյութերը, քվեաթերթիկի նմուշը բացակայել են 3 տեղամասերում։
Հանձնաժողովի նիստերին վստահված անձինք ներկա են եղել տեղամասերի ընդամենը 58%-ում, իսկ 2 կուսակցությունների վստահված անձինք միայն 34%-ում։
Նիստերը ավարտվել մինչև ժամը 8։00 դիտարկված բոլոր տեղամասերում։

Դիտարկումներ 10։30 դրությամբ

Տեղամասային կենտրոնների հետ կապված

Ժամը 8։00-ից քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 154 տեղամասային կենտրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից դիտարկված տեղամասերի 40%-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։
Տեղամասային կենտրոնների 44%-ը գնահատվել է անմատչելի։

Դիտարկված տեղամասային կենտրոնների 7%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում:
Հիշեցնենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրավունք ունեն համայնքների ղեկավարներից պահանջել փոխել տեղամասային կենտրոնի համար հատկացված շինությունը կամ վարձակալել այլ շինություն՝ առավելագույն մատչելիություն և աշխատանքային բավարար պայմաններ ապահովելու նպատակով։
Դիտարկված տեղամասերից 34-ում սենյակային ջերմաստիճանը անբավար ցածր է գնահատվել դիտորդի կողմից, իսկ 14-ում բացակայել է սանհանգույցը կամ հասանելի չի եղել։
Դիտորդի կողմից արձանագրվող խնդիրների, խախտումների բացարձակ մեծամասնությունը հանձնաժողովները պատրաստակամություն են հայտնել վերացնել։
Դիտարկման պահին տեղամասերի 53%-ում ներկա են եղել վստահված անձինք, սակայն միայն 28% դեպքերում են ներկայացված եղել 1-ից ավել կուսակցությունները։

Հիշեցնենք, որ ընդամենը 3 համայնքներում է առաջադրված միայն մեկ կուսակցություն։
Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարների տեղամասային կենտրոնների շինությունները փոխելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վարձակալել մասնավոր տարածքներ՝ մատչելիության և աշխատանոքային պայմանների նվազագույն պահանջներին բավարարելու համար։

Արձանագրված խախտումներ

Այցելած154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում`
Ընթացակարգային բնույթի 5 աննշան խախտում,
Քվեարկության բարձրաձայնման 2 դեպք և կահավորման պատճառով քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման 3 դեպք,

Տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 10 դեպք, որոնք հիմնականում վերաբերում են միևնույն կուսակցությունից մեկից ավելի վստահված անձանց ներկայությանը։
1 կոնֆլիկտային իրավիճակ կուսակցությունների վստահված անձանց միջև՝ վկայական չկրելու կապակցությամբ։
և մի քանի այլ ոչ էական խախտումներ

Անկախ դիտորդը ստացել է դեռևս չճշտված ահազանգ, որ որոշ բնակավայրերում համամասնական ընտրակարգով քվեարկող ընտրողներին հրահանգվել է հատուկ կերպով ծալել քվեաթերթիկը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հորդորում ենք հիշեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, որ համամասնական ընտրակարգով քվեարկության դեպքում քվեաթերթիկը ծրարի մեջ դրվում է առանց ծալելու։ Ըստ այդմ անհրաժեշտ է ընտրողներին տեղեկացնել, որ որևէ կերպ չծալեն քվեաթերթիկը։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի, Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ինչպես նաև Նոր ժողովրդավարության հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Բովանդակությունը բացառապես Անկախ դիտորդ դաշինքի պատասխանատվությունն է և կարող է չհամընկնել ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Գնում ենք բացարձակ հաղթանակի. Արման Ավետիսյան «Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան «Հայաստանի միակ փրկօղակը․․․»․ Հայկ Այվազյան Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը Իրանը հորդորել է իրաքյան իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն Մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից․ վերլուծաբան Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am