Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
«Խորենը գերազանց կատարել է իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։ Այսպիսով՝ մեր մարզիկը կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ դառնալով աշխարհի չեմպիոն»,- ասվում է հաղորդագրությունում։
