Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերն առաջարկել է փոխել Հռենոսի հունը՝ նավագնացությունը կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու համար, հայտնել է Tagesschau-ն։

Նրա կարծիքով՝ գետի լայնածավալ խորացման փոխարեն անհրաժեշտ է վերականգնել դրա վտակներն ու հին հուները, ընդլայնել ջրի տարածման համար նախատեսված տարածքները և ողողատներն օգտագործել որպես բնական ջրամբարներ։

«Երկարաժամկետ հեռանկարում բեռնափոխադրումներն ապահովելու համար անհրաժեշտ է նաև հենց գետը հարմարեցնել փոփոխվող պայմաններին», — Kölner Stadt-Anzeiger թերթի հարցազրույցում հայտնել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ներկայացնող նախարարը։ Նա հստակեցրել է, որ Հռենոսի հատակը պետք է խորացնել միայն առանձին հատվածներում։

Անցած ամռանը Հռենոսում և Գերմանիայի այլ գետերում ջրի մակարդակը նվազել էր մինչև պատմական նվազագույն ցուցանիշներ։ Դա հանգեցրել էր ներքին ջրային ուղիներով նավագնացության լուրջ սահմանափակումների և տնտեսական վնաս պատճառել։ Հռենոսը ռազմավարական նշանակություն ունի Գերմանիայի համար. դրանով է անցնում երկրի արդյունաբերության աշխատանքն ապահովող կարևորագույն տրանսպորտային միջանցքներից մեկը։

Շնայդերը կարծում է, որ անհրաժեշտ է համատեղել ջրհեղեղներից պաշտպանության միջոցառումները ջրի կուտակման լրացուցիչ հնարավորությունների ստեղծման հետ։ Նրա խոսքով՝ սա լայնածավալ խնդիր է, որը կպահանջի դաշնային և տարածաշրջանային իշխանությունների համատեղ ջանքերը։

Նախարարը նաև կոչ է արել զգալի միջոցներ ուղղել ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը։ Նա առաջարկել է դաշնային երկրամասերին հատուկ հիմնադրամից իրենց հատկացված 100 մլրդ եվրոյի զգալի մասը ներդնել համապատասխան ծրագրերում։

«Գումարը պետք է գտնել. անգործությունը շատ ավելի թանկ կարժենա», — ընդգծել է Շնայդերը։

Նրա գնահատմամբ՝ 35-ից բարձր ջերմաստիճանով ընդամենը մեկ օրը Գերմանիայի տնտեսության համար արժենում է գրեթե 1 մլրդ եվրո։

Նախարարի կարծիքով՝ ջրային ենթակառուցվածքներում ներդրումները սկզբունքային նշանակություն ունեն երկրի ապագայի համար։

Դրանք պետք է օգնեն միաժամանակ մեղմել ծայրահեղ եղանակային երևույթների հետևանքները, ապահովել ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարում և կլիմայի փոփոխության պայմաններում պահպանել Հռենոսով բեռնափոխադրումների հուսալիությունը։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը Իրանը հորդորել է իրաքյան իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն Մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից․ վերլուծաբան Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am