Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են երեք նոր փոքրաչափ անօդաչու թռչող սարք՝ այլ անօդաչուների դեմ պայքարի համար նախատեսված մեկ սարք և մոտ հեռավորության վրա հակառակորդի թիրախներին հարվածելու համար նախատեսված երկու մահապարտ անօդաչու, հաղորդում է Tasnim-ը։

Նոր մշակումները ներկայացվել են Մաշհադում անցկացված՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ձեռքբերումների ցուցահանդեսում՝ նախկինում ցուցադրված այլ համակարգերի հետ միասին։

Առաջին անօդաչուն՝ Sayeh-ը («Ստվեր»), փոքր կվադրոկոպտեր է, որը նախատեսված է տարբեր տեսակի, առաջին հերթին՝ փոքրաչափ անօդաչուների որսման և ոչնչացման համար։

 

Հրապարակված տվյալների համաձայն՝ այն կարող է թռիչք կատարել գրեթե ցանկացած մակերևույթից, պարեկել օդային տարածքում և հարձակվել հայտնաբերված թիրախների վրա։ Բացի այդ, սարքը կարելի է արձակել ավելի խոշոր անօդաչուներից կամ այլ կրող թռչող սարքերից։

Sayeh-ը հագեցած է ջերմատեսիլ համակարգով, որը թույլ է տալիս գործել գիշերը և եղանակային անբարենպաստ պայմաններում։ Թռիչքի հայտարարված հեռահարությունը 10 կմ է, զանգվածը՝ 2 կգ, օգտակար բեռի զանգվածը՝ 1 կգ։ Առկա տվյալներով՝ արագությունը հասնում է 450–600 կմ/ժ-ի, սակայն թռիչքի տևողությունը սահմանափակվում է մոտ հինգ րոպեով։

Երկրորդ սարքը՝ Qasedak-ը («Խատուտիկ»), նախատեսված է հակառակորդի թիրախներին հարվածելու համար և հարմարեցված է ռադիոէլեկտրոնային պայքարի ու կապի ճնշման պայմաններում կիրառմանը։ Այն հագեցած է ավտոպիլոտով և թիրախների օպտիկական ճանաչման համակարգով, ինչի շնորհիվ կարող է ինքնուրույն կողմնորոշվել և մոտենալ նշանակված օբյեկտին՝ ավելի քիչ կախված լինելով օպերատորի հետ կապից և արբանյակային նավիգացիայից, այդ թվում՝ GPS-ից։ Ինչպես Sayeh-ը, այն ևս կարելի է արձակել ավելի խոշոր անօդաչուից կամ այլ թռչող սարքից։

Qasedak-ի հայտարարված հեռահարությունը 40–50 կմ է, զանգվածը՝ 13 կգ, օգտակար բեռի զանգվածը՝ 3 կգ։ Առավելագույն արագությունը հասնում է մոտ 90 կմ/ժ-ի, թռիչքի տևողությունը՝ մոտ 45 րոպեի։

Ներկայացված երրորդ սարքը նույնպես փոքրաչափ մահապարտ անօդաչու է։ Արտաքնապես այն հիշեցնում է ամերիկյան Switchblade 300-ը։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ մշակողները նախատեսել են առանց GPS-ի աշխատելու հնարավորություն․ անօդաչուն համատեղում է ինքնավար կառավարումը պատկերների վրա հիմնված նավիգացիայի և թիրախների ճանաչման հետ, ինչը պետք է բարձրացնի դրա արդյունավետությունը ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում։

Երրորդ անօդաչուի գործողության հայտարարված հեռահարությունը մոտ 20 կմ է, զանգվածը՝ 2,8 կգ, առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ։ Թռիչքի տևողությունը գնահատվում է մոտ հինգ րոպե։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը Իրանը հորդորել է իրաքյան իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն Մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից․ վերլուծաբան Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am