Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան

Տնարին կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ուղերձ է հղել, որում ասված է.

«Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծվել են։ Կեղծվել են ոչ միայն հունիսի 7-ին ու դրանից հետո տեղի ունեցած ապօրինի գործընթացներով, այլ դրանից առաջ։

Ընտրությունների արդյունքները նենգափոխվել են և կատարվել է ժողովրդի քվեի գողություն՝ նախադեպը չունեցող տարբերակով։

Աննախադեպ է նաև այն, որ առաջատար 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները՝ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը (ի դեպ, Թևանյանին ուղիղ տեքստով մեղադրում են ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնելու համար՝ այն գնահատելով որպես պետական դավաճանություն), շինծու մեղադրանքներով կալանավորված են։

Ահա այս պայմաններում օրվա իշխանության պարագլուխն ընդդիմությանն առաջարկում է գործարք, որը ոչ միայն անպարկեշտ է, այլ նաև ոչ լեգիտիմ։

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն, խայտառակ կեղծիքներով հանդերձ, չկարողացավ ԱԺ-ի 2/3-ը ստանալ։ Դա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություն իրականացնելու ու առավելևս Ադրբեջանի թելադրանքով մեր Մայր օրենքը փոխելու մանդատ Նիկոլ Փաշինյանը չունի (մեծագույն խաբեություն է, թե իբր նոր սահմանադրությունը խաղաղություն է բերելու)։ Փոխարենը խորհրդարանական ընդդիմությունն ունի հրամայական մանդատ՝ այդ փոփոխությունների մեկնարկին կանաչ լույս չվառելու համար։

Ելնելով այն փաստաթղթից, որը ներկայացվել է մեր հանրությանը որպես նոր սահմանադրություն՝ մենք գործ ունենք Ալիևի հերթական նախապայմանը բավարարելու և Փաշինյանի ներքաղաքական հաշվարկներն ապահովելու ոչ լեգիտիմ գործընթացի հետ։ Սա արտաքին ճնշման և ներքին նվաստացման փաստաթուղթ է, որն անկախ Հայաստանի վերջը կարող է դնել և որը չպետք է հասնի հանրաքվեի։

Հանրաքվեի ցանկացած ելքի պարագայում մենք մեծ ռիսկերի առաջ ենք հայտնվելու․ Ադրբեջանը դա բոլոր դեպքերում շահարկելու և օգտագործելու է ՀՀ-ի դեմ։

Այնպես որ, ճիշտը ոչ թե սահմանադրության թեմայով հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Ու որպեսզի 2026թ․ հունիսի 7-ինը չդառնա Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունը, պետք է մերժել պարտադրվող սահմանադրությունն ու ձևավորել նոր, ազգային իշխանություն»։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն Մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից․ վերլուծաբան Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am