Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն

Սիրելի՛ հայրենակից, քեզանից փորձում են խլել քո համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը, գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը:

«Ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։

Այս գործելաոճը կիրառվել է ինչպես համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների ընթացքում և դրանց ավարտից հետո, ինչի հետևանքով այսօր ընդդիմադիր երեք առաջատար ուժերի ղեկավարները գտնվում են անազատության մեջ։

Այն ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ Արսեն Գևորգյանի դեպքում։

Ընդդիմադիր համախմբումը, հավատարիմ մնալով նոյեմբերի 5-ի հայտարարության «Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման» նպատակին,

արձանագրում է՝

Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Հրավիրում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ապամոնտաժման և ընտրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրության լռությունը շարունակաբար խրախուսում է նոր բռնաճնշումները։

ՄԱՍԻՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Կոչ ենք անում բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին»,– նշել է նա:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն Մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից․ վերլուծաբան Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am