Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները

Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել էլեկտրաէներգիայի հարկի ժամանակավոր նվազեցմանը, 2028 թվականից քաղցր ըմպելիքների համար հարկի սահմանմանը և թունդ ալկոհոլի ակցիզների բարձրացմանը, հաղորդում է Tagesschau-ն։

Բացի այդ, կընդլայնվի հատուկ հարկով հարկվող ալկոհոլային կոկտեյլների ցանկը, ինչը կարող է հանգեցնել դրանց թանկացմանը։

Ընդունված որոշման համաձայն՝ հաջորդ տարի բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի հարկը կնվազի մոտ 2,3 եվրոցենտով՝ մեկ կիլովատտ-ժամի դիմաց։ Տարեկան 1500 կՎտ·ժ սպառող մեկ անձի համար խնայողությունը կկազմի շուրջ 34,50 եվրո։ Նախնական գնահատականներով՝ այս ժամանակավոր միջոցառումը դաշնային բյուջեի վրա կարժենա գրեթե 5 միլիարդ եվրո։

Արտոնյալ ժամկետի ավարտից հետո ո՛չ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ո՛չ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) չեն ցանկանում հարկը վերադարձնել նախկին մակարդակին։ Սակայն սոցիալ-դեմոկրատները պնդում են, որ անհրաժեշտ է ֆինանսավորման հուսալի աղբյուր գտնել, օրինակ՝ որոշ սուբսիդիաների չեղարկման հաշվին։ Հարցի քննարկումը նախատեսվում է հաջորդ տարի։

Հարկի նվազեցումը նախատեսվում է ֆինանսավորել վերականգնվող էներգետիկայի աջակցության համար հատկացված միջոցներից, որոնք, ըստ կանխատեսումների, ամբողջությամբ չեն ծախսվի։ Ընդ որում՝ կառավարության հաշվարկը կախված է էլեկտրաէներգիայի բարձր գների պահպանումից. որքան թանկ է հոսանքը, այնքան քիչ բյուջետային միջոց է պահանջվում արևային և հողմային էներգիա արտադրողներին փոխհատուցելու համար։

Շաքարի հարկը կսկսի գործել 2028 թվականից և կվերաբերի այն ըմպելիքներին, որոնց 100 միլիլիտրում կա առնվազն 5 գրամ շաքար։ Հարկման ենթակա կլինեն, մասնավորապես, լիմոնադները, սառը թեյերը, էներգետիկ և քաղցրացված մրգային ըմպելիքները։ Այս տուրքից կազատվեն շաքար չպարունակող և քաղցրացուցիչներով պատրաստված արտադրանքը, առանց հավելյալ շաքարի հյութերն ու շորլեները, ոչ ալկոհոլային գարեջուրը և ալկոհոլային խմիչքները։ Փոքր անկախ արտադրողների համար նախատեսված են բացառություններ։

Հարկի չափը կախված կլինի շաքարի պարունակությունից։ 100 միլիլիտրում 5-ից 7 գրամ շաքարի դեպքում այն կկազմի 25 ցենտ մեկ լիտրի համար, 7-ից 9 գրամի դեպքում՝ 30 ցենտ, իսկ 9 գրամը գերազանցելու դեպքում՝ 35 ցենտ։ Մանրածախ գների վերջնական բարձրացումը կախված կլինի նաև նրանից, թե արդյոք արտադրողները կփոխեն ըմպելիքների բաղադրատոմսերը։

Բացի այդ, հաջորդ տարվանից 20 տոկոսով կբարձրանան թունդ ալկոհոլի, այդ թվում՝ ռոմի, օղու և հացահատիկային սպիրտային խմիչքների հարկի դրույքաչափերը։ Բարձրացումը կվերաբերի նաև մինչև 15% թնդություն ունեցող որոշ միջանկյալ ալկոհոլային խմիչքների, օրինակ՝ պորտվեյնին և խերեսին։ Փրփրուն գինիների, այդ թվում՝ գերմանական շամպայնի և զեկտի այլ տեսակների հարկը բարձրացնելու մտքից հրաժարվել են՝ տեղի գինեգործների համար լրացուցիչ բեռ չստեղծելու նպատակով։ Գինու և գարեջրի վրա այս ակցիզը չի տարածվում։

Պատրաստի ալկոհոլային կոկտեյլների՝ ալկոպոպերի հարկը նույնպես կտարածվի ավելի լայն տեսականու վրա։ Եթե նախկինում այն կիրառվում էր մինչև 10% թնդությամբ ըմպելիքների նկատմամբ, ապա այժմ կներառի նաև մինչև 15% ալկոհոլ պարունակող կոկտեյլները։ Ընդ որում՝ հարկի դրույքաչափը փոքր-ինչ կնվազի։ Այնուամենայնիվ, սննդի արդյունաբերության ներկայացուցիչները կանխատեսում են, որ նման խմիչքների մեկ տարայի գինը կարող է բարձրանալ մոտ 1 եվրոյով։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am