Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում

Արցախի հայության բռնի տեղահանության, կորցրած հայրենիքի և ազգային ինքնության պահպանման մասին պատմող «There’s No Place Like Home» («Տնից լավ տեղ չկա») վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի 99-րդ «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգի հավակնորդների ցուցակում։
Ֆիլմի ռեժիսորն է Դիանա Մեդիսոնը։ Այն ներկայացնում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի պատմությունը՝ հենց իրենց վկայությունների և անձնական հիշողությունների միջոցով։ Ֆիլմի հիմքում հայրենի բնակավայրերը լքելու, դարավոր ընտանեկան պատմություններից ու հարազատ միջավայրից բաժանվելու, ինչպես նաև հայրենիքի հետ հոգևոր կապը պահպանելու թեմաներն են։
Ֆիլմում ներկայացված են տարբեր սերունդների արցախցիների վկայություններ՝ երիտասարդ ակտիվիստներից և ստեղծագործողներից մինչև պատերազմի վետերաններ ու մայրեր, որոնք ստիպված են եղել հաղթահարել ծանր կորուստներ։ Այն անդրադառնում է Արցախը շուրջ ինը ամիս շրջափակման մեջ պահելուն, դրան հաջորդած զանգվածային տեղահանությանը և հայրենիքից հեռու նոր կյանք կառուցելու դժվարություններին։
ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիայի՝ նոյեմբերի 23-ին հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 99-րդ «Օսկարի» վավերագրական լիամետրաժ ֆիլմերի անվանակարգում դիտարկման իրավունք է ստացել 190 ֆիլմ։ Դրանց թվում է նաև Դիանա Մեդիսոնի «There’s No Place Like Home»-ը։
Ակադեմիայի հայտարարության համաձայն՝ 15 ֆիլմից բաղկացած կարճ ցուցակը նախատեսվում է հրապարակել 2026 թվականի դեկտեմբերի 15-ին, իսկ մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2027 թվականի հունվարի 21-ին։
Ֆիլմի ստեղծմանն ու ներկայացմանն աջակցում է Strobia Foundation հիմնադրամը։ Այն ստեղծվել է հայ արվեստագետներին և ստեղծագործողներին աջակցելու և նրանց աշխատանքները միջազգային լսարանին հասանելի դարձնելու նպատակով։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար «Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Քոչարյան․ «Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ» «Թուրք պրոպագանդիստ Գարո Փայլանը եկել է ու հաշվարկ է անում»․ Հովհաննես Իշխանյան (video) Ընթացող «Range Rover»-ում պայթյուն է տեղի ունեցել, մեքենան բռնկվել է, կա վիրավոր «Արհեստական բարոյականություն»․ Հայաստանում ձևավորվել են մի քանի Հայաստաններ․ Հովհաննիսյան Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել սպանության գործով «Դուք ո՞վ եք ընդհանրապես»․ Մոսկվայում Փաշինյանին կոնկրետ կբացատրեն, որ․․․ Էդիկ Անդրեասյան (video) Ուկրաինան պատրաստ է գործընկերների ներգրավմամբ Սև ծովում զինադադար հաստատելուն Դե հլը փորձվե՛ք ինձ հակադարձել․ Արամ Վարդևանյանի կոպիտ խոսքը (video) «Ձայնդ կտրի ու ջհանդամվի այնտեղ, որտեղից եկել ես»․ մանկավարժը խայտառակեց Գարո Փայլյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am