«Արհեստական բարոյականություն»․ Հայաստանում ձևավորվել են մի քանի Հայաստաններ․ Հովհաննիսյան

Արհեստական բարոյականություն

Ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը։ Պարտությունից հետո ստի, ցինիզմի, անորոշության ու ինքնախաբեություն հետևանքով ձևավորվել է բարոյականության«սուվերեն» հայկական միջավայր։   Հանրային կյանքի ընդունված բարոյական նորմերի փլուզումը, «ինքնիշխան այլանդակ» նոր նորմերի ձևավորումը պայմանավորում են մեր միջավայրը։

Վստահ եմ՝ սա մենք չենք, մեր բնական վիճակը սա չէ, այդ պատճառով էլ այսօրվա հայաստանյան մթնոլորտը կոչենք արհեստական բարոյականություն։ Սա ժամանակավոր հայի բարոյականություն է։ Բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ։

«Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրն օր օրի զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից։ Մեր միջավայրը գնում է անմարդկայնացման։ Այս մթնոլորտում ամեն ինչ թարս է ընկալվում, ամեն ինչ կեղծվում ու այլանդակվում է։

Մեր այսօրվա հայաստանյան արհեստական բարոյականությունը ունի մի քանի  վառ հատկանիշ. ապրումակցման կրիտիկական ցածր շեմ, համընդհանուր ապատիայի մթնոլորտ և անձնական պատասխանատվության մերժում։

«Ժամանակավոր հայի» այս միջավայրը իր էությամբ անկանխատեսելի է. ամեն այլանդակություն սպասելի է, ամեն անհավանական հանրային և անհատական անկում սպասելի է։ Հավաքական ամոթի և հավաքական «ստոպ»-երի որևէ մեխանիզմ, ըստ էության, չի գործում։

Նախորդ հոդվածում գրել էի սոցիալական ամնեզիայի երևույթի մասին, երբ մեր հասարակությունը, տարբեր սերունդներ սկսում են «չհիշել» իրենք իրենց, սեփական և հավաքական անցած ճանապարհը։ Անհատական զրոյացման անսահմանափակ օրինակներ կան, երբ մարդիկ սկսում են կեղծել իրենք իրենց՝ լուսանկարների ջնջումից մինչև նախորդ կյանքի այլ դրսևորումներ։ Անձնական անվտանգության՝ մի դեպքում օբյեկտիվ, շատ այլ դեպքերում՝ աղավաղված ընկալումը մարդկանց ստիպում է իրարից դիստանցավորվել, խուսափել, ուրանալ։

Հասարակության մեջ առաջացել են արհեստական խավեր-սեգմենտներ՝ իրավիճակային, արհեստական, որոնք չպետք է լինեին և որոնք չկան նորմալ հասարակություններում։ Մեզ մոտ կան, և այդ սեգմենտները էական ազդեցություն են ունենում այսօրվա հանրային մթնոլորտի վրա՝ ստեղծելով մի քանի Հայաստաններ.

1.     Կալանավորված Հայաստան
2.     Հուսահատված, քանդված Հայաստան
3.     Իրականությունից փախչող Հայաստան
4.     Ծպտյալ Հայաստան
5.     Ցինիկ Հայաստան
6.     Հայաստան՝ առանց Հայաստանի

Ինչու եմ սա նշում, որովհետև հենց այս մթնոլորտո´ւմ ենք մենք կայացնելու բարդ ճակատագրական որոշումներ, որտեղ սխալվելու գինը աննկարագրելիորեն թանկ է։ Այս մթնոլորտում ենք անցկացնելու առաջիկա շատ բարդ ամիսները կամ գուցե տարիները։

Հաջորդիվ կփորձեմ տալ այս շերտերի նկարագրությունը և նրանց ազդեցությունը՝ ընդհանուր միջավայրի, մեր այլանդակ «արհեստական բարոյականության» ձևավորման վրա։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Քոչարյան․ «Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ» «Թուրք պրոպագանդիստ Գարո Փայլանը եկել է ու հաշվարկ է անում»․ Հովհաննես Իշխանյան (video) Ընթացող «Range Rover»-ում պայթյուն է տեղի ունեցել, մեքենան բռնկվել է, կա վիրավոր «Արհեստական բարոյականություն»․ Հայաստանում ձևավորվել են մի քանի Հայաստաններ․ Հովհաննիսյան Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել սպանության գործով «Դուք ո՞վ եք ընդհանրապես»․ Մոսկվայում Փաշինյանին կոնկրետ կբացատրեն, որ․․․ Էդիկ Անդրեասյան (video) Ուկրաինան պատրաստ է գործընկերների ներգրավմամբ Սև ծովում զինադադար հաստատելուն Դե հլը փորձվե՛ք ինձ հակադարձել․ Արամ Վարդևանյանի կոպիտ խոսքը (video) «Ձայնդ կտրի ու ջհանդամվի այնտեղ, որտեղից եկել ես»․ մանկավարժը խայտառակեց Գարո Փայլյանին (video) Ուգանդայում մեկնարկել են Էբոլայի դեմ պատվաստանյութի 1-ին կլինիկական փորձարկումները Փաշինյա՛ն, 2 տարի 8 ամսվա ընթացքում զինվորների գերեզմաններով ընդլայնվել են մյուս գերեզմանատները (video) «Range Rover»-ի հրդեհից Հալաբյան փողոցում երկու այլ մեքենա է ջերմահարվել․ վարորդը հոսպիտալացվել է Մասիսում թեկնածուի պաստառների համար ծառահատում են փորձել անել․ 3 անձ ձերբակալվել է ՀԷՑ-ը չի ֆինանսավորել «Վարչաբենդին», երևի դրանից էլ սկսել է այս ամենը․ Վարդևանյան (video) Վիճակը շատ վատ է․ Սամվել Կարապետյանն ասում էր՝ «գցել են ոտքներին» (video) Ապշում ես․ Սամվել Կարապետյանի պաշտպանը խայտառակ փաստեր ներկայացրեց մեղադրանքից (video) Փաշինյանի դիմաց մի թուղթ է դրվելու․․․ այդ տեսագրությունը «մերկացրեց» Փաշինյանին․ Ռոբերտ Մարգարյան (video) «Մի գաղտնիք բացեմ՝ Սամվել Կարապետյանը հստակ մի բան է արել․ ու սրանք հայտնվելու են աղբանոցում» (video) Սկանդալային բացահայտում անեմ Սամվել Կարապետյանի այս գործի վերաբերյալ․ Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նոր մանրամասներ Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի մեղադրանքի վերաբերյալ (video) «ՀՀ-ում ուժեղացվում է բռնատիրական համակարգը, որը ծառայում է բացառապես այլոց շահերին»․ Տիգրան Աբրահամյան «Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am