Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել սպանության գործով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթից անջատված մասի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բ․Ն․(Բորիս Նազարյան-խմբ․)-ն պատշաճ չի կատարել Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, քննիչին քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում տալու դատախազի բացառիկ լիազորությունները, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչը իր հերթին պաշտոնեական անփութության արդյունքում քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Ա.-ի առնչությունը Վահրամ Խորխոռու սպանությանը հաստատող մի շարք ապացույցների առկայության պայմաններում՝ 2000 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել Ս․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ նույն քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Ս․Ա․-ի վերաբերյալ քննվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։

Բացի այդ, դատախազական պատշաճ հսկողության պայմաններում նույն քրեական վարույթով քննիչը Վահրամ Խորխոռունու սպանությանը Հ․Ն.-ի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացրել, ինչի հետևանքով Հ․Ն․-ն տևական ժամանակ՝ շուրջ 25 տարի, չի ենթարկվել քրեական պատասխանատվության և միայն 2025 թվականի հուլիսի 31-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։

Այսպիսով, վերոնշյալ փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բ․Ն.-ն իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Բ.Ն.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Քոչարյան․ «Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ» «Թուրք պրոպագանդիստ Գարո Փայլանը եկել է ու հաշվարկ է անում»․ Հովհաննես Իշխանյան (video) Ընթացող «Range Rover»-ում պայթյուն է տեղի ունեցել, մեքենան բռնկվել է, կա վիրավոր «Արհեստական բարոյականություն»․ Հայաստանում ձևավորվել են մի քանի Հայաստաններ․ Հովհաննիսյան Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել սպանության գործով «Դուք ո՞վ եք ընդհանրապես»․ Մոսկվայում Փաշինյանին կոնկրետ կբացատրեն, որ․․․ Էդիկ Անդրեասյան (video) Ուկրաինան պատրաստ է գործընկերների ներգրավմամբ Սև ծովում զինադադար հաստատելուն Դե հլը փորձվե՛ք ինձ հակադարձել․ Արամ Վարդևանյանի կոպիտ խոսքը (video) «Ձայնդ կտրի ու ջհանդամվի այնտեղ, որտեղից եկել ես»․ մանկավարժը խայտառակեց Գարո Փայլյանին (video) Ուգանդայում մեկնարկել են Էբոլայի դեմ պատվաստանյութի 1-ին կլինիկական փորձարկումները Փաշինյա՛ն, 2 տարի 8 ամսվա ընթացքում զինվորների գերեզմաններով ընդլայնվել են մյուս գերեզմանատները (video) «Range Rover»-ի հրդեհից Հալաբյան փողոցում երկու այլ մեքենա է ջերմահարվել․ վարորդը հոսպիտալացվել է Մասիսում թեկնածուի պաստառների համար ծառահատում են փորձել անել․ 3 անձ ձերբակալվել է ՀԷՑ-ը չի ֆինանսավորել «Վարչաբենդին», երևի դրանից էլ սկսել է այս ամենը․ Վարդևանյան (video) Վիճակը շատ վատ է․ Սամվել Կարապետյանն ասում էր՝ «գցել են ոտքներին» (video) Ապշում ես․ Սամվել Կարապետյանի պաշտպանը խայտառակ փաստեր ներկայացրեց մեղադրանքից (video) Փաշինյանի դիմաց մի թուղթ է դրվելու․․․ այդ տեսագրությունը «մերկացրեց» Փաշինյանին․ Ռոբերտ Մարգարյան (video) «Մի գաղտնիք բացեմ՝ Սամվել Կարապետյանը հստակ մի բան է արել․ ու սրանք հայտնվելու են աղբանոցում» (video) Սկանդալային բացահայտում անեմ Սամվել Կարապետյանի այս գործի վերաբերյալ․ Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նոր մանրամասներ Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի մեղադրանքի վերաբերյալ (video) «ՀՀ-ում ուժեղացվում է բռնատիրական համակարգը, որը ծառայում է բացառապես այլոց շահերին»․ Տիգրան Աբրահամյան «Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am