Ուգանդայում մեկնարկել են Էբոլայի դեմ պատվաստանյութի 1-ին կլինիկական փորձարկումները
Ուգանդան առաջին աֆրիկյան պետությունն է, որտեղ մեկնարկել են փորձարարական պատվաստանյութի (mRNA) կլինիկական փորձարկումները՝ ուղղված Էբոլա վիրուսի այն տեսակի դեմ պայքարելուն, որն առաջացրել է ներկայիս բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ուգանդայի վիրուսների հետազոտման ազգային ինստիտուտը։
Համաճարակն արդեն ավելի քան 5700 մարդու կյանք է խլել, իսկ մայիսից ի վեր՝ գրանցվել է վարակման ավելի քան 11 000 դեպք։ Ներկայումս տվյալ շտամի դեմ պայքարելու համար հաստատված պատվաստանյութեր կամ բուժման միջոցներ գոյություն չունեն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
