Հերթը հասավ Բուռնաշին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն եւ սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի եւ դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։ Այսինքն, իշխանությունը որոշել է խլել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին` Բուռնաշին պատկանող գույքերը՝ «պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով»: Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումն ընդունել է վարույթ եւ կիրառել է հայցի ապահովման միջոց` արգելանք է դրել գույքի վրա, որ սեփականատերը մինչեւ դատարանի վերջնական որոշումն այն չօտարի, չնվիրի այլ անձի եւ այլն։

Երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, լուսահոգի Գալուստ Գրիգորիչի աներորդի Աշոտ Աղաբաբյանը 2018-ի իրադարձություններից հետո խզեց կապը հարազատ կուսակցության հետ՝ նետվելով Նիկոլ Փաշինյանի գիրկը։ Նա Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը քննադատող հարցազրույցներ էր տալիս՝ դաժան որակումներ անելով: Դրանցից մեկում, օրինակ, ասում էր․ «Սերժի իշխանության ժամանակ ո՞վ կարար ինչ խոսար, Աստծուն փառք` Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից»։ Աղաբաբյանն ակնկալում էր Փաշինյանի հովանավորությունը, պետական աջակցություն, բարեհաճ հայացք: Օրինակ, որպեսզի բարեկարգի մարզադաշտը եւ ծառայեցնի բուն նպատակին` ֆուտբոլին, այն տարիներ շարունակ որպես հագուստի տոնավաճառ էր ծառայել, իսկ դաշտն անմխիթար վիճակում էր։ Պատմում են, որ այդ ակնկալիքներով տոգորված էլ՝ Բուռնաշը խզել էր իր բոլոր շփումները նախկին կուսակիցների հետ: Միայն վերջերս է հասկացել, որ իշխանությունը ոչ միայն մտադիր չէ իրեն աջակցել, այլեւ ծրագրում է խլել իր գույքը, որը նախկին իշխանությունների բարեհաճության շնորհիվ էր ձեռք բերել»։

Մանրամասները՝ թերթի համարում։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան Հերթը հասավ Բուռնաշին․ «Հրապարակ» Թուրքիայի ռազմօդուժը կապահովի ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանությունը Ռումինիայում Պեսկովը միջուկային եռյակն անվանել է Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիք Երևանի Կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Եֆրեմովի գործարանը զբաղվում է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներում օգտագործվող պինդ հրթիռային վառելիքի արտադրությամբ Երկրպագուներ սադրիչ գործողություններ են սկսել, դա շատ վիրավորական է Բյուջեն նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Կարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» «Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը «Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան Նազարյան Գեղա՛մ, դու սու՛տ ես խոսում․ Աբգարին հանգիստ թող ու ուշադիր լսի․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան «Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան Կադրային ցունամի․ Փաշինյանի չորս պատճառանոց հեքիաթը (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ «Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում» Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել. «Հրապարակ» Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. նախարարի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ» «Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին «Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am