«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ներկայացրած «իր սահմանադրության» նախագիծը, որը դեռ չհրապարակված էր կնքվել «ալիևյան», ընթացքում մերժվեց ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերի, այլև այս ասպարեզի ճանաչված մասնագետների կողմից։ Գործող Սահմանադրության համահեղինակներից սահմանադրագետ Վարդան Պողոսյանը միանգամայն հակիրճ, բայց համապարփակ բնորոշեց Փաշինյանի «ալիևյան նախագիծը»՝ խոտան։

Բայց, այսպես թե այնպես, ընթացիկ քաղաքական օրակարգի հիմնական քննարկվող թեմաները Փաշինյանի «ալիևյան սահմանադրության» նախագիծն ու դրա հետ փոխկապակցված զարգացումները, հայտարարություններն ու գնահատականներն են։ Թեպետ, ինչպես արդեն նշել ենք, առկա իրավիճակում նույնիսկ անիմաստ է քննարկել մի բան, որը հանրաքվեի դնելու քաղաքական հնարավորություններ չկան։ Այդ նախագիծը ներկայացրած իշխող ուժը՝ ՔՊ-ն, չունի սահմանադրական մեծամասնություն։ Ավելին՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները կտրականապես դեմ են ինչպես հանրաքվեին, այնպես էլ նախագծին, քանի որ այն նախ՝ «ալիևյան» է, այսինքն՝ արտաքին, այն էլ՝ թշնամական երկրի պարտադրանքի կամ ճնշման հետևանք է, և երկրորդ՝ դրանով նախատեսվում է ոչնչացնել Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական գոյության հիմքերի հիմքը՝ Անկախության հռչակագիրը։

Ըստ էության, ընդդիմադիր ուժերի դիրքորոշման հիմնավորումների, հակափաստարկների ամփոփ պատկերը դա է։ Ինչ վերաբերում է վերջին ընտրություններում 49 տոկոս ձայն ստացած իշխանության հիմնական փաստարկին, ապա այն վերջին տարիների համար ստանդարտ է. «Ընդունեք, թե չէ պատերազմ կլինի» («Կիրանցի ու Ոսկեպարի դիրքերը տանք, թե չէ պատերազմ կլինի», «ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարենք, որ պատերազմ չլինի…», «Արցախի հարցը փակենք ու ջնջենք հիշատակումն անգամ, որ պատերազմ չլինի…», «զոհված հերոսների նկարներն ու անունները ջնջենք, թե չէ Ալիևը, հրե՜ն, կացինը սրած…»)։

Բայց, մեծ հաշվով, ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ալիևյան նախագիծը»։ Այն ոչ միայն խոտան է, ինչպես բնորոշում են մասնագետները, այլև հետադիմական է իր բովանդակությամբ։ Պատկերավոր ասած՝ նման «սահմանադրության նախագիծը» նույնիսկ վիրավորական է մի ժողովրդի համար, որ ունեցել է Գոշի նման իրավագետ։ Եթե հակիրճ, ապա Մխիթար Գոշը դեռ 12-րդ դարում «Դատաստանագրքում» ձևակերպել է մարդասիրական և իրավական այնպիսի հիմնարար սկզբունքներ, որոնք դարեր անց կիրառվեցին նաև Արևել յան Եվրոպայի մի շարք երկրների իրավական համակարգերում, ի լրումն՝ դրվել են արդի եվրոպական իրավական մտքի հիմքում։ Կասկածողները կարող են «գուգլել» կամ դիմել, օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին կամ որևէ այլ Գոշագետի։

Մինչդեռ միայն Մխիթար Գոշը չէ։

Մասնագետները հրաշալի տեղյակ են, բայց հանրային «լայն շրջանակներում» շատերը գուցե տեղյակ էլ չեն, որ աշխարհում առաջին սահմանադրություններից մեկը, եթե ոչ հենց առաջինը, հայկական է։ Այո, խոսքը Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացի» մասին է, որն ինքնին ունիկալ երևույթ է միանգամից մի շարք առումներով։

Սա, եթե չհաշվենք վաղ միջնադարում, կոնկրետ 488 թվականին Հայոց Արևելից կողմանց (Արցախ և Ուտիք) տիրակալ Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Սահմանադրությունը»։ Այո, փաստաթուղթն այդպես էլ կոչվել է։ Համենայն դեպս, Մովսես Կաղանկատվացին (7-րդ դար) «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկում վկայում է այդ փաստաթղթի մասին՝ «Սահմանադրութիւն կանոնական հաստատեալ Վաչագանայ Աղուանից արքայի…», ապա նաև մեջբերում բովանդակությունը։

Դա 21 հոդվածից (կանոնից) բաղկացած փաստաթուղթ է, որը հստակ չափավորում էր եկեղեցուն վճարվող տուրքերը (տասանորդ, պտղի)՝ արգելելով հոգևորականներին կամ աշխարհիկ իշխաններին կամայական գանձումներ կատարել գյուղացիներից, սահմանում էր որոշակի ընտանեկան, ամուսնական և բարոյական նորմեր (մերձավոր ազգականների միջև ամուսնությունների արգելք և այլն), ինչպես նաև հասարակական վարքագծի կանոններ։ Այդ առումով Վաչագան Բարեպաշտի «Սահմանադրությունն» ավելի մոտ է «Դատաստանագրքին», քան դասական սահմանադրությանը։ Ու դա՝ դեռ 5-րդ դարում։ Ի դեպ, ընդունվել է Վաչագան Բարեպաշտի ամառանոց Աղուենում հրավիրված ժողովում, որին մասնակցել են եպիսկոպոսներ, քահանաներ և աշխարհիկ ավագանու ներկայացուցիչներ։

Միջնադարյան ժողովրդավարության այս բացառիկ օրինակից սահուն անցնենք ոչ պակաս ինքնատիպ «Որոգայթ փառացին», որն, այնուհանդերձ, անհամեմատ ավելի մոտ է ժամանակակից ընկալմամբ Սահմանադրության։ Երկի հիմնական հեղինակը հնդկահայ մեծահարուստ, վաճառական և լուսավորական գործիչ Շահամիր Շահամիրյանն է (1723–1797)։ Գրվել է «Որոգայթ փառացը» Հնդկաստանի Մադրաս քաղաքում գործող հայրենասիրական խմբակի գաղափարական մթնոլորտում։ Այն, կարելի է ասել, տրամաբանական շարունակությունն է խմբակի անդամ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ»-ի։ Եթե «Նոր տետրակը» ազատագրական պայքարի պատմափիլիսոփայական կոչ էր, ապա «Որոգայթ փառացը»՝ նախատեսվող ազատագրումից հետո վերականգնվելիք Հայոց պետության իրավական ծրագիր։

Շատ հետաքրքիր է հենց անվանումը՝ «Որոգայթ փառաց», բառացի՝ «փառքի ծուղակ»։ Հեղինակի ընկալմամբ՝ այն կոչված էր «ծուղակ» դառնալու բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն, փառասիրությունից դրդված, բռնազավթել իշխանությունը, դառնալ բռնակալ կամ խախտել օրենքը։ Այսինքն՝ Շահամիրյանի դրած խորքային իմաստն այն է, որ օրենքը պետք է կաշկանդեր իշխանավորի փառասիրությունը՝ հանուն ժողովրդի բարօրության։

Որքան հայտնի է, Շահամիր Շահամիրյանն իր երկի շարադրանքն ավարտել է 1773 թվականին, բայց գրքի տպագրությունն իրականացվել է 1787–1789 թվականներին։ Այսինքն, այն «լույս է տեսել» նոր ժամանակներում առաջինը համարվող ԱՄՆ Սահմանադրությանը գրեթե համաքայլ։ Այն տարբերությամբ, որ եթե ԱՄՆ-ը, նոր-նոր կազմավորվելով, ընդունել է Սահմանադրություն, որը գործել է, ապա «Որոգայթ փառացը» այդպես էլ Սահմանադրության նախագիծ է մնացել ու իր ստեղծման ժամանակից ահռելի առաջ ընկած իրավական մտքի ձևակերպված փայլատակում։

Ի դեպ, «Որոգայթ փառացի» տեքստում «Սահմանադրություն» եզրույթը բառացի չի գործածվում, սակայն մասնագետներն այն իր բովանդակությամբ լիարժեք սահմանադրական նախագիծ են բնորոշում։ «Որոգայթ փառացը» կարգավորում էր պետական իշխանության կազմակերպումը (խորհրդարանական հանրապետություն՝ «Հայոց տուն»), սահմանում էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հստակ տարանջատում, ամրագրում էր քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ կանանց իրավունքները (18-րդ դարում, մտածե՛ք), և հռչակում էր օրենքի գերակայությունը։ Բուն սահմանադրական նորմերից բացի, գրքի 521 հոդվածները ներառում են նաև ընտրական, քրեական, քաղաքացիական, վարչական, ընտանեկան, հարկային և զինվորական օրենսգրքերի դրույթներ՝ ընդհուպ մինչև քաղաքային բարեկարգման և սոցիալական ապահովության կանոններ։ Երկար կարելի է խոսել «Որոգայթ փառացի» բացառիկության մասին…

Առհասարակ, սահմանադրությունները սովորաբար ընդունվում են արդեն գոյություն ունեցող պետություններում։ Իսկ «Որոգայթ փառացի» եզակիությունն այն է, որ ստեղծվել է պետականազրկության պայմաններում, հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ որպես ապագա պետության տեսական-իրավական մոդել։

Ու այս իրողության ֆոնին էլ ավելի է ընդգծվում մեր օրերի դառը զավեշտը, երբ պետական իշխանության ղեկին հայտնված ուժն առաջարկում է «նախագիծ», որի քաղաքական իմաստն ու նպատակը արդեն ստեղծված պետականության հիմքերից հրաժարվելն է։

Ու Փաշինյանի առաջարկած «խաղաղության» թակարդը հենց այդտեղ է։ Թակարդ, որտեղ անգամ «անվճար պանիր» չկա։ Թերևս միայն հնացած պանրի հոտը։

Եթե նենգամտության «Օսկար» լիներ, ապա մրցանակը, անկասկած, պետք է տրվեր այդ սցենարի հեղինակին։ Եթե դրա հետ կապված բառաթեփը մի կողմ դնես, տակը մնում է հետևյալը. «Խաղաղությո՞ւն եք ուզում, ուրեմն համաձայնեք, որ անկախություն չեք հռչակել»: Կամ. «Եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն պետք է համաձայնեք, որ հայրենիք ու պետություն չունեք»։

Արցախում հիմա «խաղաղություն» է…

Հ.Գ. – Թեպետ ասողը հայ չէ, բայց դիպուկ է ասել. «Ով խաղաղության և արժանապատվության միջև ընտրում է խաղաղությունը, ստանում է և՛ պատերազմ, և՛ նվաստացում»։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Կարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» «Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը «Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան Նազարյան Գեղա՛մ, դու սու՛տ ես խոսում․ Աբգարին հանգիստ թող ու ուշադիր լսի․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան «Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան Կադրային ցունամի․ Փաշինյանի չորս պատճառանոց հեքիաթը (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ «Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում» Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել. «Հրապարակ» Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. նախարարի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ» «Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին «Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով «Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am