«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարոյական սահմանազատման հրամայականը
Այո, մեզանում օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի: Օր առաջ պետք զատվել անբարոներից, անինքնասերներից, ինքնություն չունեցողներից ու վախկոտներից, ովքեր ամենայն պատրաստակամությամբ հանուն փողի ու բարեկեցության կվաճառեն իրենց հոգին ու մարմինը՝ մինչ այդ վաճառքի ու առուծախի ապրանք դարձնելով իրենց երեխաներին ու ծնողների հիշատակը:
Այդ բարոյական սահմանազատման կարմիր գիծն անցնում է Ծիծեռնակաբերդով: Հիպնոսացած հայաստանաբնակ հայերի ու սփյուռքահայերի զգալի հատվածը տակավին չեն գիտակցում, թե ինչ խաղ են խաղացել իրենց դեմ Նիկոլ Փաշինյան կոչված գործիքով:
Ձեզ ստիպեցին հաշտվել այն մտքի հետ, որ կարելի է մի գեղեցիկ օր կասկածի տակ դնել հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունն ու ծաղրուծանակի ենթարկել ու պղծել բյուրավոր նահատակների ու վերապրողների հիշատակը: Պղծեցին նաև Ծիծեռնակաբերդը:
Ձեզ համոզեցին, որ անցյալը բեռ է լավ ապրելու համար, համոզեցին, որ Արցախն էլ է բեռ, հաշտվեցիք բոլոր տեսակի կորուստների ու նվաստացումների հետ: Արդյունքում ծնվեց թալանով զբաղվող խաբեբաների մի նոր համայնք, որը բացեիբաց ձեր վրա ծիծաղելով է Այդ թալանն անում: Դուք իրենց համար ընդամենը խաբելու ու մանիպուլացնելու մատերալ եք ու հարկ մուծող օրգանիզմներ:
Բայց իրենք ամենամեծ թալանչիները չեն, բնավ: Իրենց պարապացրել են որպես միջին օղակի թալանչիներ ու մանիպուլյատորներ, ովքեր կստանան իրենց թուլա փայը ու կպահեն այնքան ժամանակ, որքան որ չեն հանդիպի որևէ դիմադրության ու ընդվզման:
Սահմանազատում է պետք:
Սահման պետք է քաշվի կատարյալ ոչնչությունների ու ազգային ինքնասիրության ու արժանապատվույթան արժեքն իմացողների ու գնահատողների միջև: Քանի դեռ այդ բարոյական սահմանազատումը տեղի չի ունեցել ու հստակ չի ուրվագծվել սահմանագիծը, գործակալ-գործակատարական այս թափոնին դեռ երկար են շահագործելու մեր դեմ»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» «Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը «Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան Նազարյան Գեղա՛մ, դու սու՛տ ես խոսում․ Աբգարին հանգիստ թող ու ուշադիր լսի․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան «Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան Կադրային ցունամի․ Փաշինյանի չորս պատճառանոց հեքիաթը (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ «Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում» Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել. «Հրապարակ» Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. նախարարի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ» «Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին «Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով «Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am