«Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան

Ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգին կարելի է ծանր հարված հասցնել պատերազմում, բայց նա կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն։
Երեկ կառավարության շենքից մեզ փորձում էին համոզել, թե իբր միայն իրենց օրոք է եղել, որ 2 տարի 8 ամիս զոհ չենք ունեցել։ Եկեք մի պահ անջատենք այս ամբողջ աղմուկը և շատ պարզ ու ազնիվ նայենք՝ ինչ է իրականում կատարվում մեր երկրի հետ։
Նախ՝ բանակում ոչ մարտական կորուստները, ցավոք, չեն դադարել, և այդ տղաների կյանքը չի կարելի պարզապես ջնջել վիճակագրությունից։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս կարելի է խոսել երկու տարվա լռության մասին, երբ հենց ձեր կառավարման տարիներին ենք ունեցել 2020-ի, 2022-ի ու 2023-ի հազարավոր զոհերը։ Երբ թշնամին նստած է մեր սուվերեն բարձունքներին, իսկ Արցախը հայաթափված է՝ սահմանի լռությունը խաղաղություն չէ, դա պարտադրված լռություն է՝ ձեռք բերված հայրենիքի կորստի ու անվերջ զիջումների գնով։
Եվ պատահական չէ, որ այս քարոզչությանը զուգահեռ՝ նոյեմբերի 23-ին երկու բան տեղի ունեցավ միաժամանակ՝ հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը, և Մեղրիում մեկնարկեց այսպես կոչված «Թրիփի ուղին»։
Սա մեկ ընդհանուր գործարքի երկու կեսն է։
Նոր Սահմանադրությունը փաթեթավորում են գեղեցիկ բառերով՝ «խաղաղություն», «Չորրորդ Հանրապետություն», «քո պետությունը», բայց երբ բացում ես փաթեթը, ներսում ուրիշ բան է․
․ Հանվում է Անկախության հռչակագիրը՝ մեր պետականության ողնաշարը։
․ Մտցվում է Հայաստանի քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու և օրենքին հետադարձ ուժ տալու հնարավորություն։
Հասկանո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ վաղը ցանկացած մարդ, ով իր կյանքը դրել է Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար, կարող է հայտնվել անպաշտպան վիճակում՝ ընդհուպ մինչև թշնամու պահանջով հետապնդվելը։ Եվ իզուր չէր, որ բաքվից րոպեներ անց շտապեցին «բարձր գնահատել» այս նախագիծը։ Այդ ե՞րբ է թշնամին բարձր գնահատել մի բան, որը հայ ժողովրդի օգտին է, երբե՛ք։
Իսկ «եթե դեմ քվեարկեք, կհեռանամ» հայտարարությունը պարզ խայծ է, որպեսզի մարդիկ իրենց ձեռքով օրինականացնեն սեփական պետության կազմաքանդումը։
Նույնն է նաև «Թրիփփ»-ի ուղին»․ մեզ պատմում են մեծ փողերի ու տնտեսական հրաշքների մասին։ Աշխարհի ոչ մի գերպետություն՝ լինի Արևմուտք, թե Արևելք, քո սիրուն աչքերի համար քո տան մեջ ներդրում չի անում։ Գերպետություններն ունեն իրենց շահերը, որոնք վաղը կարող են փոխվել, երբ դու քո սեփական տան միջանցքի բանալին տալիս ես ուրիշին ու քեզ մխիթարում, թե դրանից տունդ ավելի ապահով է դառնալու, դա ինքնախաբեություն է։ Ճանապարհը բարգավաճում է բերում միայն այն ժամանակ, երբ տանտերը ուժեղ է ու իր տան տերն է։
Այսօր ուզում եմ ուղիղ դիմել բոլորին՝ առանց բացառության․
Իշխանության պատգամավորներին. դուք այսօր գոռում եք խաղաղության մասին, երբ թշնամին նստած է մեր սուվերեն բարձունքներին։ Պաշտոնն ու աթոռը անցողիկ են, վաղը դրանք չեն լինելու, բայց այն, ինչի տակ այսօր ստորագրում եք, մնալու է ձեր ու ձեր երեխաների վրա։
Մի՛ կոտրեք ձեր երկրի ողնաշարը՝ հանուն մեկ մարդու քաղաքական գոյատևման։
Ընդդիմադիր գործիչներին. ժողովուրդը հոգնել է էկրաններից հնչող գեղեցիկ ճառերից ու «մենք դեմ ենք» հայտարարություններից։ Մարդը տեսնում է, որ երկիրը վտանգի մեջ է, բայց չի տեսնում իրական անձնազոհություն ու հստակ ճանապարհ։
Եթե ուզում եք, որ ժողովուրդը ձեզ հավատա, դուրս եկեք հարմարավետության գոտուց, մի կողմ դրեք անձնական հաշիվներն ու ցույց տվեք՝ ոչ թե ում դեմ եք կռվում, այլ ինչպիսի Հայաստան եք կառուցելու վաղը։
Մեր զինվորականներին, սպաներին և ուժային կառույցների տղերքին. ես գիտեմ՝ ինչ է կատարվում ձեզանից շատերի սրտում, գիտեմ, որ այդ համազգեստը հագել եք Հայրենիքին ծառայելու, ոչ թե սեփական ժողովրդի ու մարտական ընկերների դեմ դուրս գալու համար։
Մի՛ թույլ տվեք, որ ձեր մեջ սպանեն սպայի պատիվը։
Դուք այս երկրի վահանն եք, ոչ թե որևէ կուսակցության գործիքը։
Մեր հոգևոր հայրերին. սա լռելու կամ միայն ծեսեր անելու ժամանակը չէ։ Ազգը կորցրել է իր ներքին հենարանը, մարդկանց պետք է ձեր կենդանի, անվախ, սիրով ու ճշմարտությամբ լի խոսքը, որը կվերականգնի հավատը և կմաքրի մեր միջից այս թույնն ու ատելությունը։
Եվ վերջապես՝ իմ ժողովրդին՝ բոլոր հիասթափվածներին, հոգնածներին ու մոլորվածներին. Ես հասկանում եմ ձեր ցավը, հասկանում եմ, որ շատերդ հավատացիք, խաբվեցիք ու հիմա այլևս ոչ մեկին չեք ուզում լսել։ Բայց հիասթափությունը չի՛ կարող լինել մեր վերջին կանգառը։ Մենք այն ազգն ենք, որը 90-ականներին՝ զրոյից, առանց զենքի ու առանց փողի, բայց անկոտրում հոգով ու միմյանց թիկունք կանգնելով, պետություն կառուցեցինք ու հաղթեցի՛նք։
Այդ ուժը ոչ մի տեղ չի կորել, այն մեր մեջ է՝ պարզապես քնած է վախի ու անտարբերության տակ։
Մեզ ոչ ոք դրսից չի գալու փրկելու, ո՛չ հյուսիսից, ո՛չ արևմուտքից։ Մեր խնդիրը մենք ենք լուծելու, երբ ամեն մեկս մեր ներսում հաղթենք վախին, ապաշխարենք մեր սխալների համար ու կանգնենք իրար կողքի՝ որպես արժանապատիվ հայ։
Խավարն անհաղթահարելի է թվում միայն այն ժամանակ, երբ մոռանում ես, որ լույսը քո ներսում է։ Վառեք այդ լույսն ու ուղղեք ձեր մեջքը։ Մենք դեռ ասելիք ու անելիք ունենք այս աշխարհում, և մեր երկիրը չի կարող դառնալ ուրիշների շահերի զոհաբերության սեղան։
Աստված պահապան մեր Հայրենիքին և ժողովրդին․․․
Հ․Գ․ Մի՛ խաբվեք թվերով ու գեղեցիկ վերնագրերով, պատմությունը չի ներում նրանց, ովքեր սեփական պետության կորուստը տեսնելով՝ ընտրեցին լռությունը։ Այսօր լռելը չեզոքություն չէ, լռելը համաձայնությո՛ւն է»։

 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը «Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան Նազարյան Գեղա՛մ, դու սու՛տ ես խոսում․ Աբգարին հանգիստ թող ու ուշադիր լսի․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան «Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան Կադրային ցունամի․ Փաշինյանի չորս պատճառանոց հեքիաթը (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ «Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում» Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել. «Հրապարակ» Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. նախարարի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ» «Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին «Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով «Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ Նա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am