«Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սոսկալի է անգամ մտածելը, սակայն հետևելով թե, ինչ է կատարվել և կատարվում Հայաստանում՝ ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ՝ մեր ազգի մի հատված կարծես «հոգնել է հայ լինելուց»:
Չեմ հասկանում, թե ինչն է իրական պատճառը. մաշվե՞լ ենք, սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունն ու հոգևոր ժառանգության ընկալումը, թե՞ վերջնականապես կորցրել ենք իրականության զգացողությունը և ապրում ենք ուրիշ, ավելի «անհոգ», անհաղորդ ու մտացածին կյանքով:
«Ինչ կլինի՝ կլինի, չի լինի՝ թող չլինի» անպատասխանատու, ամեն ինչի հետ հաշտվող ու անկումային կենսակե՞րպ...
Դժվար է հավատալ, բայց ենթագիտակցորեն, (թե գիտակցաբար) կարծես «ուզում ենք մոռանալ մեր հետ տեղի ունեցածը»: Արցախը «մերը չէր»՝ հետևաբար մենք բան չենք կորցրել: Մեր պապերին ցեղասպանել են՝ դե ի՞նչ կարող ենք անել (նրանք ուրիշ թուրքեր էին), «փորձենք մոռանալ», դե հո անընդհատ չեն ցեղասպանելու...
Եռաբլուր պանթեոնն աստիճանաբար վերածում ենք սովորական գերեզմանատան, որտեղ շատերը չեն այցելում, որ չնկատեն համազգային գաղափարի, ննջեցյալների պայքարի ու նրանց անձնազոհության աղաղակող պատգամները...
Չգիտեմ, երևի այդպես ավելի հեշտ է ապրել՝ ինքնախաբեությամբ, ինքնարդարացման բնազդով՝ կեղծ երգացանկերով, էժանագին բլոգերների հիմար տեսանյութերով, դեգրադացնող հեռուստասերիալներով ու տափակ հումորիստների գյադայական ներկայացումներով:
Ցավալիորեն հիվանդագին, ճղճիմ ու բազմերանգ հարաբերություններ են ձևավորվել մեր շուրջ: Ոմանք դա նկատում են, շատերը՝ չնկատելու են տալիս, ոմանք էլ ուղղակի չեն գիտակցում...
Գոնե կարողանայինք մի փոքր արժանաատվորեն դուրս գալ համազգային փորձության, պարտության, գոյության պայքարի, վերածնունդի ու հոգևոր-բարոյական վերանորոգման այս ծանր շրջափուլից:
Չէ՞ որ հնարավոր է»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը «Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան Նազարյան Գեղա՛մ, դու սու՛տ ես խոսում․ Աբգարին հանգիստ թող ու ուշադիր լսի․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգը կործանվում է միայն այն օրը, երբ համաձայնում է իր պարտությունն անվանել խաղաղություն»․ Գևորգ Գևորգյան «Սպառվո՞ւմ է արդյոք մեր ազգային ինքնագիտակցությունը, թե՞ կորցրել ենք իրականության զգացողությունը»․ Արտակ Զաքարյան Կադրային ցունամի․ Փաշինյանի չորս պատճառանոց հեքիաթը (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ «Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում» Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել. «Հրապարակ» Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. նախարարի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ» «Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին «Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով «Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ Նա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am