«Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին

«Փաստ» թերթը գրում է. « Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի համար։ Թեև Կրեմլն ու պաշտոնական Երևանը հաստատել են հանդիպման փաստը, բանակցությունների բուն օրակարգը դեռևս չի հրապարակվել։

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մոսկովյան բանակցությունների առանցքում լինելու են ռուսական կողմի երկու սկզբունքային պայմանները, որոնց կատարման հետ է կապվում հայռուսական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող էներգակիրների գների պահպանումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին պայմանը վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի հետկանչմանը, իսկ երկրորդը՝ TRIPP ճանապարհի երկայնքով ռուսական սահմանապահ զորքերի տեղակայմանն ու ճանապարհի պահպանության իրականացումը նրանց վերապահելուն։

Ըստ մեր տեղեկությունների, Մոսկվայում այս երկու հարցերը դիտարկվում են ոչ թե պարզապես որպես բանակցային օրակարգի բաղադրիչներ, այլ որպես երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման առանցքային նախապայմաններ։

Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս երկու անգամ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետների ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել. «Հրապարակ» Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. նախարարի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ» «Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին «Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով «Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ Նա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին «Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր «Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր». Պուտին Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները Եվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am