«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ռուսատյաց իշխանական Գագիկ Մելքոնյանին հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի իրենց իշխանության երբեմնի առանցքային դեմքերից նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն պնդումները, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը պատրանք է, պետք է շարունակել բազմաբեւեռ քաղաքականությունը՝ չնեղացնելով Ռուսաստանին։

Մելքոնյանը որոշեց խմբագրել Գրիգորյանին՝ ասելով, թե նա ընդամենը ասել է․ «ԵՄ գնալու ճանապարհը հեռու ա, էնպես չի, որ մի օրում կամ մի տարում ԵՄ եք հասնելու... Ինքը բոլոր դեպքերում զգուշավոր ա 20 տարի, 15 տարի է տեւելու, էդ ընթացքում այնպես պիտի անենք, որ ռուսներին չկատաղեցնենք»:

Նաեւ հավելեց. «Մենք ի՞նչ ենք ասում Ռուսաստանին, ասում ենք ուզում ենք անկախ երկիր մնալ, հավասարապես առեւտուր անենք, ոչ թե մենք աշխատենք, իրանք ուտեն, ամբողջ կյանքն աշխատել ենք, իրանք կերել են, հիմա ուզում ենք մենք ուտենք։

Ինչ անում ենք, ասում ենք բա հիմա ռուսներն ի՞նչ կասեն: Ի՞նչ պիտի ասեն, մեր բոլոր քայլերն էն ժամանակ համաձայնեցված են եղել։ Հիմա ինչի՞ են փակել արտահանումները: Մի ամիս առաջ ծիրանը դեռ խակ էր, ասում էին որդ կա, չենք ընդունում, պարզ ա, չէ՞, որ ամեն ինչ անում են, որ մնանք ծայրագավառ»:

Մելքոնյանը համաձայն չէ Գրիգորյանի հետ․ «Էնքան որ Եվրոպան ա հիմա մեզ օգնում` առավոտից երեկո էստեղ են եվրոպացի պաշտոնյաները, ամեն ինչ անում են, հեսա ԹՐԻՓՓ-ը կլինի, որը մեր անվտանգության ամենամեծ գործիքներից է լինելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել. նախարարի հույսը Նիկոլ Փաշինյանն է․ «Ժողովուրդ» «Փաստ». Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին «Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով «Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ Նա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին «Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր «Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր». Պուտին Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները Եվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա «Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am