«Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նշանակությունը հնարավոր չէ գնահատել բացառապես ընթացիկ քաղաքական պայքարի տրամաբանության շրջանակում։ Սահմանադրական հանրաքվեին աջակցելու դիմաց վարչապետի պաշտոնից հեռանալու առաջարկի մերժումը հենց այդպիսի իրադարձություններից է։ Այն քաղաքական օրակարգ է վերադարձնում մի սկզբունքային հարց՝ որտե՞ղ է ավարտվում քաղաքական նպատակահարմարությունը և սկսվում պետական պատասխանատվությունը։

Առաջին հայացքից ընդդիմության համար նման առաջարկը կարող էր դիտարկվել որպես իշխանափոխության հասնելու հնարավորություն։ Սակայն քաղաքական գործընթացների իրական արժեքը որոշվում է ոչ միայն ձեռք բերված արդյունքով, այլև դրա դիմաց վճարվող գնով։ Իշխանափոխությունը կարող է կորցնել իր բովանդակային նշանակությունը, եթե դրա նախապայմանը դառնում է պետականության հիմնարար հարցերում սկզբունքային զիջումը։

Վարչապետները, կառավարությունները և խորհրդարանական մեծամասնությունները ժամանակավոր են, մինչդեռ Սահմանադրությունը պետության իրավաքաղաքական գոյության հիմնարար փաստաթուղթն է։ Հետևաբար, այս երկու իրողությունները քաղաքական սակարկության միևնույն հարթության վրա դնելն ինքնին խնդրահարույց է։

Առավել զգայուն է հարցը արտաքին քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը կապել է խաղաղության գործընթացի հետ։ Այս հանգամանքը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին հաղորդում է ինքնիշխանության լրացուցիչ նշանակություն։

Մի բան է, երբ պետությունը սեփական հասարակական պահանջներից ելնելով նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ, և բոլորովին այլ բան, երբ այդ գործընթացն ընկալվում է որպես արտաքին նախապայմանների կատարման միջոց։

Հարցն այստեղ միայն Սահմանադրության առանձին դրույթների կամ ձևակերպումների մասին չէ։ Խոսքը վտանգավոր քաղաքական նախադեպի հնարավոր ձևավորման մասին է։ Եթե այսօր հարևան պետության պահանջը կարող է պայմանավորել Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղը խաղաղության անվան ներքո չեն առաջադրվի նոր պահանջներ՝ պետական կյանքի այլ ոլորտների վերաբերյալ։

Խաղաղության հաստատումը Հայաստանի կենսական շահերից է բխում։ Սակայն կայուն խաղաղությունը ենթադրում է փոխադարձ պարտավորություններ, ինքնիշխանության հարգում և իրավական երաշխիքներ։ Միակողմանի զիջումների տրամաբանությունը չի կարող ինքնաբերաբար ապահովել այդպիսի խաղաղություն։

Այս համատեքստում ընդդիմության կողմից առաջարկի մերժումը քաղաքական նշանակություն ունի նաև իշխանություն–ընդդիմություն հարաբերությունների տեսանկյունից։ Այն հնարավորություն է տալիս քաղաքական պայքարը դիտարկել ոչ միայն իշխանության հասնելու, այլև իշխանության հասնելու ճանապարհին որոշակի սկզբունքներ պահպանելու տրամաբանությամբ։

Քաղաքական սկզբունքայնության իրական փորձությունը սկսվում է այն պահին, երբ սկզբունքներից հրաժարվելու դիմաց առաջարկվում է շոշափելի քաղաքական ձեռքբերում։ Հենց այդպիսի իրավիճակներում է հնարավոր տարբերակել պետական շահի առաջնահերթությունը քաղաքական շահից։

Միաժամանակ, ընդդիմության այս դիրքորոշման պատմական արժեքը կախված կլինի նաև հետագա հետևողականությունից, իսկ իշխանությունների պատասխանատվությունը՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հանրությանը հիմնավորելու և դրանց նկատմամբ արտաքին ազդեցության վերաբերյալ մտահոգությունները փարատելու կարողությունից։

Ի վերջո, Հայաստանի քաղաքական համակարգի հասունության կարևորագույն չափանիշներից մեկը պետք է դառնա այն գիտակցումը, որ պետականության հիմնարար հարցերը չեն կարող ծառայել որպես իշխանության պահպանման կամ փոխանցման գործիք։

Իշխանությունը ժամանակավոր քաղաքական պատասխանատվություն է, իսկ պետականությունը՝ սերունդների առջև ստանձնած պարտավորություն։ Առաջինը չի կարող ձեռք բերվել երկրորդի հաշվին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով «Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ Նա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին «Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր «Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր». Պուտին Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները Եվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա «Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան «Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am