Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին

80 տարեկանում մահացել է Time հանդեսի նախկին թղթակից Սթրոուբ Թելբոթը, որը հետագայում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը։ Նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին։

Time հանդեսում Թելբոթը աշխատել է 21 տարի, ԱՄՆ Պետքարտուղարությունում աշխատանքի է անցել 1994 թվականին և կարճ ժամանակ անց դարձել պետքարտուղարի տեղակալ, 2002-2017 թվականներին, Թելբոթը զբաղեցրել է Բրուքինգսի ինստիտուտի նախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում նա միաժամանակ գլխավորել է ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին քաղաքականության խորհուրդը։

Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք՝ 1997-1999 թվականներին, Սթրոուբ Թելբոթ գլխավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ պատվիրակությունը և ներկայացրել Վաշինգտոնը որպես համանախագահ։

1999 թվականին Թելբոթն անմիջականորեն ներգրավված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ մշակված նոր առաջարկի քննարկումներում։ Այդ ծրագրով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը միացնել Հայաստանին՝ դրա դիմաց Ադրբեջանին տրամադրելով անխոչընդոտ կապ դեպի Նախիջևան։

1999 թվականի հոկտեմբերի 26-ին Բաքվում Հեյդար Ալիևի հետ հանդիպելուց հետո Թելբոթը հոկտեմբերի 27-ին ժամանեց Երևան։ Նա բանակցություններ վարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ՝ նպատակ ունենալով համաձայնեցնել փաստաթուղթը մինչև նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը:

Վազգեն Սարգսյանն անձամբ ճանապարհեց Թելբոթին «Զվարթնոց» օդանավակայան, որից անմիջապես հետո գնաց Ազգային ժողով, որտեղ տեղի ունեցավ ահաբեկչությունը։ Թելբոթը հետագայում նշել է, որ այդ պահին խաղաղության համաձայնագիրը «շատ մոտ էր իրականացմանը», սակայն հոկտեմբերի 27-ի ողբերգությունը տապալեց բանակցային այդ փուլը։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին «Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր «Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր». Պուտին Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները Եվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա «Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան «Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբան Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Թուրքիան մինչև 2032 թ. կշարունակի իրանական գազի ներկրումը Գրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունը ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի ՄԱԿ-ը զգուշացրել է, Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիս․ մանրամասներ Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև «9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am