Գրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունը

Լույս է տեսել ադրբեջանցի հետազոտող Ալի Ասկերովի և ԱՄՆ Թենեսիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Գյունթերի «Forgotten Exile: The Deportations of Azerbaijanis by the Armenians in the Caucasus during the Twentieth Century» (Leiden–Boston: Brill, 2025, 236 էջ) մենագրության քննադատական գրախոսությունը: Այն տպագրվել է «Գեղարդ» հիմնադրամի հետազոտողների կողմից՝ Վարշավայի համալսարանի «The Warsaw East Law Review» գրախոսվող հանդեսի 2026 թ. 1(7) համարում (էջ 191–198)՝ բաց հասանելիությամբ՝ DOI: 10.36389/uw.welr.2026.1.10:

Հեղինակները բացահայտել են, որ Ա․ Ասկերովի և Մ․ Գյունթերի մենագրությունը չի բավարարում գիտական, ակադեմիական հետազոտության տարրական պահանջներին: Վերնագրում կամայական և աղավաղված մեկնաբանությամբ տրված «deportation» և «exile» եզրույթները վերաբերում են Հայաստանին ու հայերին։ Այդ եզրույթները ենթադրում են պետության կողմից իր տարածքից բնակչության հարկադիր հեռացում, ուստի՝ դրանք հնարավոր չէ վերագրել էթնիկ խմբին, իսկ Կովկասը պետություն չէ (ի գիտություն Մ Գյունթերի և Ա․ Ասկերովի), որի տարածքից կարելի է բնակչություն արտաքսել: Հրատարակության մեջ «Ցեղասպանություն» բառը կիրառվում է այնպիսի իրադարձություններ նկարագրելիս, որոնք չեն համապատասխանում 1948 թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ոչ մի դրույթի։ Մենագրության մեջ հայերի կողմից իրականացված «Սարսափելի կոտորած» բնորոշմամբ է ներկայացվում հայ-թաթարական ընդհարումների մի դրվագ, որի ընթացքում վիրավորվել է ընդամենը չորս մարդ՝ առանց զոհերի։

Մենագրության մեջ ներկայացված թվային տվյալները նույնպես հակասում են փաստական իրողություններին։ 1989 թ. մարդահամարի տվյալներով՝ ՀԽՍՀ-ում ապրել է 84 860 ադրբեջանցի, մինչդեռ գրքում խոսվում է նախ՝ 300․000, ապա՝ 400 000 «տեղահանված» ադրբեջանցիների մասին (էջ 117): Գրքի հեղինակները միտումնավոր չեն անդրադարձել 1917-1921 թթ․ հայ բնակաչության թվի նվազմանը․ օրինակ՝ Նախիջևանում, որտեղ հայերի թիվը 1917 թ. 53 900-ից (բնակչության 40%-ը) նվազել է՝ 1926 թ. հասելով 11 276-ի (10,8%), կամ՝ Շուշիում, որտեղ 21 926-ից, 1916 թ. փաստական տվյալով, հայերի թիվը նվազել է 1920 թ. մարտյան ջարդերից հետո՝ 1921 թ․ կազմելով 289 մարդ։ Սումգայիթի ջարդերը գրքում ներկայացված են որպես հայերի կողմից կազմակերպված «սադրանք» (էջ 108, 111)՝ անտեսելով այն իրողությունն անգամ, որ ԽՄԿԿ Քաղբյուրոն 1988 թ. փետրվարի 29-ի նիստում արձանագրել է, որ հայերի սպանությունները կատարվել են էթնիկ հիմքով, իսկ խորհրդային դատական իշխանության կողմից քրեական հետապնդման ենթարկված 84 անձանցից 82-ն ադրբեջանցիներ էին։

Մենագրության մեջ հեղինակները հղում են կատարում «ադրբեջանցիների ջարդերի» վերաբերյալ մի նյութի, որտեղ Հայոց ցեղասպանության վավերագիր լուսանկարը ներկայացված է որպես «ադրբեջանցիների ջարդերի» ապացույց։

Աշխատության մեջ առկա է նաև գրագողություն։ Առնվազն հինգ հատված գրեթե բառացի համընկնում է ադրբեջանական կայքերում հրապարակված նույն նյութին՝ առանց որևէ հղման:

Գրախոսողների եզրակացությամբ՝ մենագրությունը վերարտադրում է ադրբեջանական պետական քարոզչական նարրատիվները: «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը (էջ 130, 155) տրվում է որպես պատմական կատեգորիա, հայերը նկարագրվում են որպես «ահաբեկիչներ», «ազգայնականներ», «պրոպագանդիստներ»․ հայերի դեմ կատարված բռնությունները կա՛մ միտումնավոր մոռացության են տրվում, կա՛մ նվազեցվում, փոխարենն ադրբեջանցիները ներկայացվում են որպես զոհ:

Տվյալ դեպքում խնդրահարույց է դառնում «Brill» հրատարակչության հեղինակության հարցը։ Հեղինակավոր հրատարակչի անունն այս դրույթներին հաղորդում է գիտական հավաստիության կարգավիճակ, և «տեղահանություն», «ցեղասպանություն», «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները կարող են օգնել՝ ամրապնդելու ադրբեջանական քաղաքական ու իրավական խոսույթները:

Գրախոսության մեջ մատնանշվում է նաև այն, որ Մ․Գյունթերի աշխատանքները նախկինում ևս քննադատվել են գիտական էթիկայի նորմերի խախտումների համար։ Գրախոսության հեղինակներն առաջ են քաշում այն հարցը, թե ինչո՞ւ է «Brill»-ը լույս ընծայել այսպիսի թերի, մերձգիտական աշխատություն՝ առանց բավարար գրախոսության՝ խախտելով հենց իր՝ « Brill»-ի խմբագրական չափանիշները:

Գեղարդ հիմնադրամ

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբան Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Թուրքիան մինչև 2032 թ. կշարունակի իրանական գազի ներկրումը Գրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունը ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի ՄԱԿ-ը զգուշացրել է, Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ Համբարձումյանը կազատազրկվի 5 տարի 4 ամիս․ մանրամասներ Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև «9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան 77-ամյա Ալլա Պուգաչովան՝ առանց դիմահարդարման Մերցի կոշտ պայմանը․ Ուկրաինայի վարկը կապվում է Եվրոպայի բյուջեին «Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան Նոր սահմանադրության նախագիծն այսօր փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանին Թուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդ «Իշխանությունը վախենում է ԱԺ արտահերթ ընտրություններից»․ Ոսկան Սարգսյան «Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե հռչակագիրն է, այլ հենց Հայաստանի անկախությունը»․ Վարդան Ոսկանյան Ընդդիմությունը սրանց ձայն չի՛ տալու․ իրենք գիտեն՝ ինչ պետք է անել․ Մարգարիտ Եսայան (video) «Նիկո՛լ, Ալե՛ն, էդ վախեցա՞ծ եք Հայկ Սարգսյանից, Նարեկ Նալբանդյանից․․․ Նիկո՛լ, բա մի հատ էլ գոռա՛․․․» (video) Աղվան Հովսեփյանի վիճակը վատացել է (video) «Այ եթի՛մ, էդ նեղվածությունները քո մաշկի վրա զգալու ես»․ Աշոտ Անդրեասյանը՝ Փաշինյանին (video) Կտեսնե՛ս՝ ով է թալանչի․ Սերժ Սարգսյանի պատասխանը Փաշինյանի «հիստերիային» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am