«Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով
|
Հայաստանի՝ դեպի Եվրոմիություն կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը շարունակելու ցանկությունն անհամատեղելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Տնտեսական առումով ինչ-որ պահի երկու աթոռի վրա միաժամանակ նստելու ցանկությունը պետք է կա՛մ հաստատվի, կա՛մ հերքվի՝ հստակ ընտրության միջոցով, քանի որ Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրոմիություն և միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունն անհամատեղելի են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ |
