Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին

Նոյեմբերի 26-ին կայացավ Ամերիաբանկի Investor’s Day հատուկ միջոցառումը՝ նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին: Միջոցառումը միավորել էր ներդրողներին՝ Ամերիաբանկի և վրացական առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Galt & Taggart-ի ներկայացուցիչների մասնագիտական ելույթների և ֆինանսական շուկաների ու ներդրումային հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շուրջ:

Investor’s Day-ն Ամերիաբանկի ներդրումային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, իրականացնել փորձի փոխանակում և նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը մեր երկրում: Շարքի առաջին միջոցառումը կազմակերպվել է դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, իսկ մինչ օրս կայացել է արդեն 15 նման հանդիպում:

«Investor’s Day-ը մեզ համար ոչ միայն տեղեկատվության փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն՝ ներդրումներով հետաքրքրված մարդկանց հավաքելու մեկ տեղում և փորձագետների հետ ուղիղ շփման առիթ ստեղծելու: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում հայկական և վրացական կապիտալի շուկաներն էին, քանի որ տարածաշրջանային շուկաների ըմբռնումը ներդրողներին թույլ է տալիս տեսնելու ավելի լայն հնարավորություններ և կայացնելու առավել հիմնավորված որոշումներ»,- նշեց Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

«Որպես Վրաստանի առաջատար ներդրումային բանկ՝ Galt & Taggart-ն ակտիվ դերակատարում ունի երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ համագործակցելով բիզնեսների, ներդրողների և շուկայի այլ մասնակիցների հետ՝ ընդլայնելու ներդրումային հնարավորությունների հասանելիությունը։ Այս փորձառությունը նաև հիմք է հանդիսանում Հայաստանի ֆինանսական հաստատությունների և կապիտալի շուկայի մասնակիցների հետ մեր համագործակցության համար, որի շրջանակում մենք փոխանակում ենք գիտելիք և դիտարկում երկու շուկաներում առկա հնարավորությունները։ Investor Day-ն առանձնահատուկ արժեքավոր հարթակ էր այս համագործակցությունն ավելի լայն լսարանին ներկայացնելու, վրացական շուկայի վերաբերյալ մեր փորձն ու դիտարկումները կիսելու և երկու երկրների ներդրողների միջև երկխոսությունը խթանելու համար։ Նման նախաձեռնությունները կարևոր քայլ են հայ և վրացի ներդրումային համայնքների միջև առավել ամուր կապեր ձևավորելու ճանապարհին», – նշել է Galt & Taggart-ի կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին։

Ներկայացրելով Ամերիաբանկի փորձառությունը ներդրումային ոլորտում` Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության պրոդուկտի ղեկավար Գայանե Գևորգյանը Investor’s Day-ի շրջանակում անդրադարձավ Հայաստանի տնտեսական հեռանկարներին, կապիտալի շուկայի զարգացմանը և հայկական պարտատոմսերում ներդրումային հնարավորություններին։

Galt & Taggart-ի ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձան Վրաստանի կապիտալի շուկային և հարկային համակարգին։ Մասնավորապես, ընկերության վաճառքների ղեկավար և փոխնախագահ Լաշա-Գեորգի Չիվաձեն և կապիտալի շուկաների ղեկավար Վանո Կիկվիլաշվիլին ներկայացրել են Վրաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, դրա հիմնական առանձնահատկություններն ու աճի հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել երկրի կապիտալի շուկայի զարգացման ներուժին և առկա ներդրումային հնարավորություններին։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել փոխանակելու տեսակետներ և ավելի խորությամբ ծանոթանալու երկու երկրների ներդրումային միջավայրի առանձնահատկություններին։

 

Galt & Taggart-ի մասին

1995 թվականին հիմնադրված Galt & Taggart-ը, որը հանդիսանում է Lion Finance Group PLC-ի դուստր ընկերությունը, Վրաստանի առաջատար ներդրումային բանկերից է։ Ընկերությունը մատուցում է ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ ներառյալ բրոքերային ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն, պարտքային և բաժնային կապիտալի ներգրավում, ինչպես նաև սեփական հետազոտական գործունեություն։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՔՊ-ից ինձ առաջարկել են պայմանավորվել․ Դավիթ Համբարձումյանը փակագծեր բացեց (video) Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա «Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով Ամերիաբանկի Investor’s Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Խոշոր հրդեհ՝ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից «Սրբուհի Գալյանը չքվելու է վայրկյանների ընթացքում»․ Աննա Մկրտչյան (video) «Արա՛ այ տղա՛, պամպերսդ հագի․․․ բա դու նենց բան ես արել, որ պիտի վախենաս»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան Մենք չե՛նք կարող խուսափել պատասխանատվությունից․ Արամ Վարդևանյանը՝ Սպիտակից (video) «Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան Սպասու՛մ ենք․ կիրակի կունենանք ուժեղ Սպիտակ և սկզիբը կդրվի Ուժեղ Հայաստանի․ Տիգրան Աբրահամյան (video) Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը Լսի՛ «կենդանի՛»․ Եռաբլուրից խոսելուց առաջ մի բան հիշիր․ Արմինե Ադիբեկյան (video) «Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով Իմ աչքի առաջ ՀՀԿ-ից դուրս եկան․․․ Նիկո՛լ, ուժեղ տղա չես, տենց վստահ չլինես․ Էդուարդ Շարմազանով (video) «Փաշինյանը երեկ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ»․ Գառնիկ Դանիելյան Բացահայտվել է «Նիկոլն առաջին օրը նոպաներ է ունեցել․․․ այդպես կվախենաս զենքից»․ Կարապետ Պողոսյան (video) «Հասկանու՞մ եք՝ ամբողջ ՔՊ-ն գնդ*կшհարվելու է, եթե․․․ ձեզ սրանով են դաղելու»․ Արմինե Ադիբեկյան (video) Արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «Լույս» հիմնադրամ Դատավորների միության հայտարարությունը չի կարող համարվել դատական համակարգի դիրքորոշում․ ԱՆ Սերժ Սարգսյանը գիտի՝ ումն է սրանց բերած նոր սահմանադրությունը (video) «Սրբուհի՛, աղջիկ ջա՛ն․․․ էդ ինչի՞ ես քեզ պատռում․ գիտես չէ՞՝ ինչ եք արել»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am